Նաշե էխո (օրաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նաշե Էխո» (ռուս.՝ Наше эхо, թարգ.՝ «Մեր արձագանքը»), բոլշևիկյան պրոպագանդիստական լեգալ օրաթերթ։ Լույս է տեսել 1907 թվականին մարտի 25—ին (ապրիլի 10), 14 համար (վերջին համարը՝ անլեգալ), Պետերբուրգում։ Թերթի հրատարակությունը ղեկավարել է Վլադիմիր Լենինը աշխատակցել են Վացլավ Վորովսկին, Միխայիլ Օլմինսկին և ուրիշներ։

«Նաշե էխո»–յում տպագրվել է Լենինի 10 հոդված։

Քաղաքական նկատառումներով Ռուսաստանի ցարական կառավարությունը թերթի հրատարակումն արգելել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 181