Նամ Ցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամ Ցո
Tashi Dor.jpg
Տեսակլիճ
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՎարչատարածքՏիբեթի ինքնավար շրջան
Երկարություն70 կմ
Լայնություն30 կմ
ԲԾՄ4718 մետր
Խորություն125 մետր և 33 մետր
Մակերես1920 կմ²
Ծավալ0,77 կմ³
Ավազանի տարածք10 741 կմ²
Ավազանի երկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան

Նամ Ցո, Տենգրի-Նուր[1][2][3] «երկնային լիճ», չինարեն՝ 納木湖, տիբեթերեն՝ གནམ་མཚོ་), անհոսք աղի լիճ Չինաստանի հարավ-արևմուտքում, Տիբեթի ինքնավար շրջանում, Դամշունգ գավառների սահմանին (Լհասի քաղաքային շրջանի կազմում) և Բենգյոն գավառում (Նագչու շրջանում), Լհասայից մոտ 110 կմ հյուսիս-արևմուտքում։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի(չաշխատող հղում) արբանյակային պատկերը, 2010 թվական, ապրիլի 3

Լիճը գտնվում է 4627 մետր բարձրության վրա (4710, 4718[4]) Նիենչենթանգլա լեռնաշղթայի հյուսիսային լանջերին`Տիբեթյան լեռնաշղթայից հարավ-արևելքում, ունի հայելային մակերես, 1981 կմ² տարածք։ Նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում սառչում է։

Այն աշխարհի ամենաբարձր աղի լիճն է և Տիբեթի ինքնավար մարզի ամենամեծ աղի լիճը։ Սակայն Նամ Ցոն Տիբեթի պատմական շրջանում ամենամեծ աղի լիճը չի եղել։ Ամենամեծը Կուկունոր լիճն էր, որը գրեթե կրկնակի մեծ էր։

Նամ-Ցոյի վրա կան հինգ անմարդաբնակ կղզիներ, դրան գումարած ջրից դուրս են ցցված մի քանի ժայռեր։ Կղզիները օգտագործվում են ուխտագնացների կողմից ճգնելու համար, որոնք ձմռան վերջում այնտեղով անցնում են սառած լճի երկայնքով՝ իրենց հետ սննդի պաշարներ տեղափոխելով։ Նրանք այնտեղ մնում են ամբողջ ամառ և վերադառնում են միայն հաջորդ ձմեռ, երբ լիճը սառչում է։ Ամենամեծ կղզին գտնվում է լճի հյուսիսարևմտյան մասում, այն ունի շուրջ 2,100 մ երկարություն և 800 մ լայնություն, կղզու կենտրոնը բարձրանում է մոտ 100 մ։ Կղզին գտնվում է ափերից մոտ 3.1 կմ հեռավորության վրա։ Ամենահեռու կղզին գտնվում է մոտ 5.1 կմ հեռավորության վրա։

Նամ Ցոյի եղանակը կարող է կտրուկ փոխվել, ձնաբքերը բավականին տարածված են Նիենչենթանգլա լեռնաշղթայի հարևանությամբ։

Լճի մերձակայքում կան բուդդայական կրոնական շինություններ[5]։

Հարուստ է ձկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. На́мцо // Моршин — Никиш. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 17).
  2. Нам-Цо // Монголы — Наноматериалы. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 748. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). — ISBN 978-5-85270-355-2.
  3. На́мцо // Моршин — Никиш. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 17).
  4. Կաղապար:Словарь географических названий Китая
  5. «Chinese, German scientists record new depth of Nam Co Lake»։ web.archive.org (անգլերեն)։ eng.tibet.cn։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-03-ին։ Վերցված է 2018-3-4