Jump to content

Նամպին դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոճի, սալորենի և կռունկներ, Շեն Ցյուան, Պեկինի պալատական թանգարան, 1759

Նամպին դպրոց (ճապ.՝ 南蘋派, Նանփինգ կամ Նանփին), ճապոնական գեղարվեստի դպրոց Նագասակիում, որը ծաղկել է Էդո ժամանակաշրջանում։ Դպրոցի հիմնադիրը եղել է Կումասիրո Յուհին, իսկ անվանումն առաջացել է Չինաստանից Ճապոնիա տեղափոխված նկարիչ Շեն Ցյուանի ճապոնական Շեն Նամպին անունից։

Անվան ստուգաբանություն և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թղթագլան, Սո Սիսեկի

Դպրոցի անվանումն առաջացել է Շեն Ցյուանի Ճապոնիայում ընդունված Շեն Նամպին անունից։ Շեն Ցյուանը ծնվել է Չինաստանի Չժեցզյան գավառի Դեցին քաղաքում[1][2]։ Շեն Ցյուանը ստեղծագործել է Մին կայսրության ակադեմիական ոճի «ծաղիկներ և թռչուններ» ժանրում, որը համարվում է չինական արվեստի ամենատարածված ուղղություններից մեկը։ 1731 թվականի դեկտեմբերի 3-ին Շեն Ցյուանը պաշտոնական հրավերով նավով գալիս է Նագասակի և երկու տարի անց 1733 թվականի սեպտեմբերի 18-ին հեռանում Ճապոնիայից։ Նագասակիում եղած երկու տարիների ընթացքում նկարիչը ունեցել է բազմաթիվ աշակերտներ, որոնցից ամենատաղանդավորը եղել է Կումասիրո Յուհին, որն էլ հետագայում դարձել է դպրոցի հիմնադիրը։ Ի տարբերություն իր ուսուցչի, Կումասիրո Յուհին պարզեցրեց կոմպոզիցիան, վրձնով աշխատելու տեխնիկան և նվազեցրեց աշխատանքի ընթացքում տարածության ռեցեսիայի զգացողությունը[3]։ Հետագայում Սո Սիսեկին ավելի պարզեցրեց կոմպոզիցիայի տարրերը, ինչն էլ հանգեցրեց պատկերի երկչափության ազդեցության ավելացման[3]։

Շեն Ցյուանի և նրա հետևորդների գեղանկարչության ոճը իր մեջ միավորում է արևելքի և արևմուտքի արվեստի առանձնահատկությունները[2]։ Նրանց ստեղծագործություններում բուսական և կենդանական աշխարհը ոչ միայն «իրատեսական» էր, այլ դիտարկվում էր այնպես, ինչպես չինական և եվրոպական գիտական տրակտատներում։ Նագասակին խոշոր առևտրական նավահանգիստ էր, որտեղ նավեր էին գալիս Եվրոպայից, որի հետևանքով էլ այստեղ արագ տարածվում էր եվրոպական արվեստը և նրա ուղղությունները, որն էլ հետաքրքրություն էր առաջացնում ճապոնացիների շրջանում։ «Հոգնած» լինելով Կանո և Սեսսյուի դպրոցների ոճերից, նրանք ուրախությամբ ընդունեցին Նանպինի ոճի նորարարություններն ու թարմությունը, նրա դեկորատիվ մոտեցումներին, ինչպես նաև Նամպին նպաստեց 18-րդ դարում Ճապոնիայում իրատեսական ուղղության զարգացմանը[3]։

18-րդ դարում ճապոնացիք բավականին հետաքրքրված էին եվրոպական բնական գիտությունների ձեռքբերումներով, բայց չինական ավանդույթներից չհեռացան։ Չինական և եվրոպական գիտական տրակտատները առաջատար դեր էին խաղում բուսաբանության, կենդանաբանության և հանքաբանության բնագավառում գիտելիքների տարածման գործում, դրանց լուսաբանումները կարող էին ծառայել որպես ներշնչման աղբյուր նկարիչների համար «ծաղիկներ և թռչուններ» ոճով բնանկարների ստեղծման ժամանակ[3][4]։ Մեկարելլին Նանպին-հա դպրոցի ոճը բնութագրել է որպես «բուսական և կենդանական աշխարհի դեկորատիվ պատկերում»[5]։ Նանպին-հա դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործություններում ավելի էր ամրապնդվում դեկորատիվ տեսանկյունը, քանի որ նկարիչները ստիպված էին հարմարվել հարուստ առևտրականների ճաշակներին[6]։ Նանպին դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունների ոճին բնութագրական են առաջին պլանի օբյեկտների հստակ և պայծառ գույները, իսկ ետին պլանում գերակշռել են ավելի մեղմ երանգները[4]։ Նա զարգացրել է «ծաղիկներ և թռչուններ» դասական ժանրը, նրան տալով նոր հատկանիշներ[4]։

Դպրոցի ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շեն Ցյուան (1682-1760)
  • Կումասիրո Յուհի (1712-1772)
  • Չժեն Պեյ (18-րդ դարի կեսեր)
  • Սո Սիսեկի (1715-1786)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Shěn Quán Brief Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
  2. 2,0 2,1 Phyllis Granoff, Koichi Shinohara (2010). «Images in Asian Religions». UBC Press. էջ 333.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Spring Birds & Flowers, 19th c. Nanpinha, Japanese scroll painting». Kristan Hauge Japanese Art.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 Rosina Buckland (2012). «Painting Nature for the Nation: Taki Katei and the Challenges to Sinophile Culture in Meiji Japan». էջ 22.
  5. Marco, Meccarelli. 2015. «Chinese Painters in Nagasaki: Style and Artistic Contaminatio during the Tokugawa Period (1603—1868)» in Ming Qing Studies 2015, pp. 175—236.
  6. Charles D. Sheldon, 1973, The Rise of the Merchant Class in Tokugawa Japan 1600-1868: An Introductory Survey, New York: Russell and Russell