Նահապետ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահապետ Ասատրյան
Ծնվել է1982
Մահացել է2015
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Նահապետ Արտակի Ասատրյան (1982 - 2015), հայ զինվորական, պայմանագրային զինծառայող, զոհվել է Քարվաճառի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի ուղղությամբ հակառակորդի հերթական դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ պայմանագրային զինծառայող[1]։

33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի նախկին Ապարանի շրջանի Լուսագյուղ համայնքից էր, ամուսնացած էր, 3 երեխա ուներ։ Երեխաները անչափահաս են, իսկ ամենափոքրը լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ՝ սրտի հիվանդությամբ[2]։ Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զինծառայող է զոհվել
  2. Այս գիշեր դիվերսիայի հետեւանքով զոհված Նահապետը 2 ամիս առաջ էր երեխա ունեցել
  3. «Սերժ Սարգսյանը հակառակորդի գնդակից զոհված Նահապետ Ասատրյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]