Նախիջևան (թերթ)
Նախիջևան | |
---|---|
Տեսակ | Պարբերական |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Ռաֆայել Համբարձումյան |
Հիմնադրվել է | 1999–2006 թվականներ |
Հիմնադիր | Ռաֆայել Համբարձումյան |
«Նախիջևան», ազգային, հասարակական-քաղաքական, գրական, մշակութային պարբերաթերթ, վերջում՝ հանդես։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նախիջևան» հայրենակցական միության, ապա՝ Նախիջևանահայոց ազգային խորհրդի պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1999–2006 թվականներին Երևանում (դասական ուղղագրությամբ)։ Հիմնադիր-խմբագիր՝ Ռաֆայել Համբարձումյան։ Լուսաբանել է միության, ապա՝ ազգային խորհրդի գործունեությունը, անդրադարձել Հայկական հարցին, Հայաստանի առաջին հանրապետությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, Արցախյան հիմնախնդրին և գոյամարտին։ Հայոց ցեղասպանության հարցում մեղադրել է Ռուսաստանի և Թուրքիայի վարած պետական քաղաքականությունը, համաշխարային հանրությանն իրազեկել է Նախիջևանի պատմական հուշարձանների հետևողական ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականության մասին, տպագրել է նաև գրական-գեղարվեստական, մշակութային թեմաներով նյութեր, ներկայացրել հայ անվանի դեմքերի, մասնակցել հայերենի ուղղագրության շուրջ ծավալված բանավեճին՝ հօգուտ դասականի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |