Jump to content

Նախիմովի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիմովի փողոց (այլ կիրառումներ)
Նախիմովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն270 մետր
Անվանվել էՊավել Նախիմով
Փոստային ինդեքս344041

Նախիմովի փողոց (ռուս.՝ Улица Нахимова), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ Սկիզբ է առնում Լատվիյսկայա և Բեթհովենի փողոցների հանգույցից և ավարտվում Դովատորի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 270 մետր է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստով քաղաքի Նախիմովի փողոցը սկսվում է Լատվիյսկայա և Բեթհովենի փողոցների հանգույցից և ավարտվում Դովատոր փողոցի հետ հատումով։ Զուգահեռ է Լազոյի և Դեմոկրատիչեսկայա փողոցներին։ Փողոցում կա համարակալված 26 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 270 մետր է։

Նախիմովի փողոցի փոստային դասիչն է՝ 344041։

Փողոցն անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ 1822–1825 թվականներին նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853 թվականի նոյեմբերի 18-ին Սինոպի ճակատամարտում ջախջախել դրանք։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 160».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]