Jump to content

Պավել Նախիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Նախիմով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23 (հուլիսի 5), 1802
ԾննդավայրKhmelita, Vyazemsky Uyezd, Սմոլենսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 30 (հուլիսի 12), 1855 (53 տարեկան) կամ հուլիսի 12, 1855(1855-07-12)[1] (53 տարեկան)
Մահվան վայրՍևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՍուրբ Վլադիմիրի տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԾովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ
Մասնագիտությունռազմածովային սպա
Ծնողներհայր՝ Ստեփան Միխաիլովիչ Նախիմով
Պարգևներ և
մրցանակներ
Բատի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Order of Saint Anna, 1st class with imperial crown Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Order of Saint Anna, 2nd class with crown Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Փրկիչի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Pavel Nakhimov Վիքիպահեստում
Փոխծովակալ Պավել Նախիմովը
Պավել Նախիմովի հուշարձանը

Նախիմով Պավել Ստեպանովիչ (հունիսի 23 (հուլիսի 5), 1802, Khmelita, Vyazemsky Uyezd, Սմոլենսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 30 (հուլիսի 12), 1855 կամ հուլիսի 12, 1855(1855-07-12)[1], Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս ծովապետ, ծովակալ (1855)։ Ավարտել է ծովային կադետական կորպուս (1818)։ 1822–25-ին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834-ից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, Նախիմովը հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853-ի (նոյեմբերի 18-ին) Սինոպի ճակատամարտում ջախջախել այն։ 1854–1855-ին, Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, ճիշտ գնահատելով Սևաստոպոլի նշանակությունը, Նախիմովը ներդրել է բոլոր հնարավոր միջոցները քաղաքի պաշտպանության ամրապնդման համար։ 1855-ից Սևաստոպոլի նավահանգստի հրամանատարն էր և ռազմական նահանգապետը, Սևաստոպոլը պաշտպանող հերոսական կայազորի ղեկավարը, երբ մեծ ընդունակություններ է ցուցաբերել ծովից և ցամաքից նավատորմի բազայի պաշտպանության կազմակերպման գործում։ Լինելով ռազմածովային արվեստի քաջ գիտակ՝ անձամբ է լուծել մարտավարության հիմնական հարցերը, ղեկավարել գլխավոր մարտերը, ծովային և ցամաքային ուժերի փոխգործողությունները։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում։ Սևաստոպոլում կանգնեցված է Նախիմովի հուշարձանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 160)։
  1. 1 2 Visuotinė lietuvių enciklopedija Online (լիտ.)
  2. 1 2 Нахимов Павел Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.