Նախահունարեն
Տեսակ | նախալեզու |
---|---|
Ենթադաս | հունարեն |
Նախահունարեն լեզուն (նաև՝ նախահելլենիկ, պրոտոհունական) - ենթադրվում է, որ վերջին ընդհանուր նախնին է հունարեն լեզվի բոլոր հայտնի տարբերակների համար, ներառյալ միկենյան հունարենը, հետագա հին հունական բարբառները (օրինակ՝ ատտիկյան, իոնական, աեոլիկ, դորիական, հինմակեդոներեն և արկադոկիպրոսերեն), ինչպես նաև՝ կոյնե, բյուզանդական հունարենը (միջնադարյան հունարեն) ժամանակակից հունարենը։ Նախահունարենի միասնականությունը պիտի որ ավարտված լիներ Հունական թերակղզի միկենյան շրջանում հելլենական ներթափանցում՝ Նոր քարի դարի կամ բրոնզեդարյան շրջանում[1]։
Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախահունարենի զարգացումը կարելի է դիտարկել վաղ Պալեո-բալկանյան լեզվական ընդհանրության ծիրում, ինչը բավականին բարդեցնում է գծանշել առանձին լեզուների տեղադրությունը։ Հունարենին բնորոշ բառային սկզբնաղբյուրների լարինգալների ներկայացումը պրոտեզային (լեզվական) ձայնավորներով ընդհանրություն ունի օրինակ հայերենի հետ, որը հավանական է, որ կիսում է մի շարք այլ հնչույթաբանաբանական և ձևաբանական առանձնահատկություններ հունարենի հետ։ Տվյալ հանգամանքը որոշ լեզվաբանների շրջանում առաջ է քաշել ընդհանուր հունահայերենի վարկածը, չնայած եղած ապացույցներն աղքատիկ են։ Նշված հիպոթեզի համատեքստոււմ հայերենից և հունարենից բացի երբեմն ներառվում են նաև հնդիրանական լեզուները, հայերենը տեղադրելով այս երկուսի մեջտեղում։

Նախահունարենը հիմնականում մեծ մասամբ տեղադրվում է վաղ հելլենական փուլում (մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկիզբ), այսինքն մինչ նորքարեդարյան Եվրոպայի ավարտ[2]։ (Ռասել Գրեյը և Քվենտին Աթկինսոնը 2003 թվականին Սվոդեշի ցուցակի հիաման վրա կիրառելով հաշվարկային մեթոդ նախահունարենի տեղադրաման ժամանակաշրջանի առավել վաղ փուլ են գնահատել՝ մոտ մ.թ.ա. 5000 թվականին հունահայերենի պառակտումը և հունարենի ու հայերենի որպես առանձին լեզուների առաջացումը մ.թ.ա. մոտ 4000 թ.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախալեզու
- Հույներ
- Հին մակեդոներեն լեզու
- Պալեո-բալկանյան լեզուներ
- Նախահունական սուբստրատը (ենթաշերտ) Հունաստանում
- Հնդեվրոպական նախալեզու
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ A comprehensive overview in J.T. Hooker's Mycenaean Greece; for a different hypothesis excluding massive migrations and favoring an autochthonous scenario, see Colin Renfrew's "Problems in the General Correlation of Archaeological and Linguistic Strata in Prehistoric Greece: The Model of Autochthonous Origin" in Bronze Age Migrations by R.A. Crossland and A. Birchall, eds. (1973).
- ↑ Vladimir I. Georgiev, for example, placed Proto-Greek in northwestern Greece during the Late Neolithic period.