Նաիլ Ումյարով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 27, 2000[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան | ||
Հասակ | 182 սանտիմետր[2] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նաիլ Ռենադովիչ Ումյարով (ռուս.՝ Наиль Ренадович Умяров, հունիսի 27, 2000[1], Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հենակետային կիսապաշտպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսել է ֆուտբոլով զբաղվել 5 տարեկանում «Սիզրան-2003»-ի մանկական թիմում, առաջին մարզիչը եղել է Վիտալի Զախարովիչ Վեչկինը։ 2009 թվականից սովորել է Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայում (Տոլյատի), 2011 թվականից՝ «Չերտանովո» ակադեմիայում (Մոսկվա)[3]։ 2017 թվականի օգոստոսի 3-ին նշել է նորամուտը «Չերտանովոյի» կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնությունում «Դինամո-2»-ի դեմ տնային խաղում (Սանկտ Պետերբուրգ)[4]։ 2017/18 մրցաշրջանում ՊՖԼ-ի առաջնությունում մասնակցել է 18 խաղի և օգնել թիմին դուրս գալ Ֆուտբոլի ազգային լիգա։ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2018/2019 առաջնության աշնանային հատվածում մասնակցել է 20 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։
2019 թվականի հունվարի 4-ին թիմակից Մաքսիմ Գլուշենկովի հետ տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»[5]։ 2019 թվականի մարտի 11-ին նշել է նորամուտը «Սպարտակ-2» ֆարմ-ակումբում պետերբուրգյան «Զենիթ-2»-ի դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության խաղում (1:1)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[6]։ 2019 թվականի մարտի 17-ին նշել է նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում «Զենիթի» դեմ ՌՊԼ-ի խաղում (1:1)՝ հանդիպման 85-րդ րոպեին փոխարինելով Դենիս Գլուշակովին[7]։
2019 թվականի դեկտեմբերի 3-ին Ումյարովը հաղթող է ճանաչվել «Առաջին քայլ» մրցանակի քվեարկությամբ և ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2019 թվականի լավագույն նորեկ[8]։
Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականից հանդես է եկել Ռուսաստանի մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականներում[9]։ Եղել է Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ[10]։
2019 թվականի օգոստոսին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին[11]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նշել է նորամուտը Սերբիայի հավաքականի դեմ տնային խաղում (1:0)[12]։ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում խփել է առաջին գոլ Լատվիայի երիտասարդական հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում (2։ 0)։ 2021 թվականի մարտին մասնակցել է Եվրոպայի 2021 թվականի երիտասարդական առաջնությանը[13], որտեղ մասնակցել է խմբային փուլի բոլոր երեք խաղերին Իսլանդիայի (4։ 1)[14], Ֆրանսիայի (0։ 2)[15] և Դանիայի (0։ 3[16] երիտասարդական հավաքականների հետ։
Ձեռքբերումներ[17][խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017/18 («Արևմուտք» գոտի)
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն նորամուտ - 2019 («Առաջին քայլ» ազգային մրցանակ)
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2021 թվականի ապրիլի 18-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Չերտանովո | ՊՖԼ | 2017/18 | 18 | 0 | 1 | 0 | — | 19 | 0 | |
ՖԱԼ | 2018/19 | 20 | 2 | 1 | 0 | — | 21 | 2 | ||
Ընդհանուր | 38 | 2 | 2 | 0 | — | 40 | 2 | |||
Սպարտակ (Մոսկվա) | Պրեմիեր լիգա | 2018/19 | 5 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |
2019/20 | 17 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 21 | 0 | ||
2020/21 | 22 | 0 | 3 | 0 | — | 25 | 0 | |||
Ընդհանուր | 44 | 0 | 5 | 0 | 2 | 0 | 51 | 0 | ||
→ Սպարտակ-2 (Մոսկվա) | ՖԱԼ | 2018/19 | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||
2019/20 | 4 | 0 | — | — | 4 | 0 | ||||
Ընդհանուր | 5 | 0 | — | — | 5 | 0 | ||||
Ամբողջ կարիերա | 86 | 2 | 7 | 0 | 2 | 0 | 95 | 2 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://premierliga.ru/players/Umyarov-Nail
- ↑ Воспитанник сызранской школы футбола намерен стать лучшим в московском «Спартаке»
- ↑ Чертаново — Динамо-2 СПб (2:0). Первенство ПФЛ 2017-18. Зона Запад. Протокол матча, Sportbox.ru (3 августа 2017)
- ↑ Официально: Умяров и Глушенков стали игроками «Спартака», Sportbox.ru (4 января 2019)
- ↑ Спартак-2 VS. Зенит-2 — ФНЛ, 1fnl.ru (11 марта 2019)
- ↑ Спартак — Зенит (1:1). Премьер-Лига 2018-19. Протокол матча, Sportbox.ru (17 марта 2019)
- ↑ «Умяров признан лучшим дебютантом РПЛ!». spartak.com. «Спартак». 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Наиль Ренадович Умяров, Российский Футбольный Союз
- ↑ Семак, Зобнин и Денисов в одном лице для «Спартака», Спорт день за днём (1 декабря 2018)
- ↑ Умяров вызван в молодёжную сборную, Spartak.com (28 августа 2019)
- ↑ Россия (U-21) — Сербия (U-21) (1:0). Чемпионат Европы 2021 (U-21). Отборочный турнир. Протокол матча, Sportbox.ru (6 сентября 2019)
- ↑ «Объявлен состав молодёжной сборной России на чемпионат Европы». www.championat.com. «ժЧемпионат». 2021 թ․ մարտի 15. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Россия (U-21) — Исландия (U-21) (4:1) 25 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 25. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Россия (U-21) — Франция (U-21) (0:2) 28 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Дания (U-21) — Россия (U-21) (3:0) 31 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Гол Умярова помог молодежке обыграть Латвию». spartak.com. «Спартак». 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաիլ Ումյարով» հոդվածին։ |
|