Նազիկ Բաղդասարյան
Նազիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի |
Նազիկ Բաղդասարյան (հուլիսի 3, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի։
Կենսագրություն
Նազիկ Բաղդասարյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 3-ին, Երևան քաղաքում[1]։ Նրա քույրը պարուհի Աննա Քալաշյանն է[2], ամուսինը՝ դերասան Արթուր Գեղամյանը[3]։
Միջնակարգ կրթությունը ստացել է 2005 թվականին՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում։ 2006-2010 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Տիգրան Գևորգյանի արվեստանոցում։ 2010 թվականից որպես դերասանուհի աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում։ Նկարահանվել է ֆիլմերում, գովազդային հոլովակներում, ելույթ է ունեցել ներկայացումներում։
Դերեր
- Լև Տոլստոյի «Ոսկե բանալին»
- Բենեդետտիի «Ես քեզ այլևս չեմ ճանաչում»
- Ժան Պոլ Սարտր «Ճանճերը»
- Ա.Շահբազյանի «Չնչիկ»
- Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Աղջիկ)
- Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Մրգավաճառ)
- «Բրեմենյան երաժիշտները» (Կատու)
- Ա.Տոլստոյի «Ոսկե բանալի» (Պիերո)
- Ֆ.Սագանի «Բարև թախիծ» (Սեսիլ)
- Ռ.Կալինսկու «Հրեշը լուսնի վրա» (Սեդա)
Ծանոթագրություններ
- ↑ «AV Production - Նազիկ Բաղդասարյան». avproduction.am. Վերցված է 2021-07-03-ին.
- ↑ «AV Production - Աննա Քալաշյան». avproduction.am. Վերցված է 2021-07-03-ին.
- ↑ Mediamax. ««Մեկ տարի բաժանված ենք եղել, որից անմիջապես հետո՝ ամուսնացել». Նազիկ Բաղդասարյան». Bravo.am. Վերցված է 2021-07-03-ին.