Աննա Քալաշյան
Աննա Քալաշյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | Պարուհի |
Աննա Քալաշյան (օգոստոսի 6, 1994, Երևան, Հայաստան), հայ պարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Քալաշյանը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 6-ին, Երևանում[1]։ Աննա Քալաշյանի քույրը դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն է[2], ամուսինը՝ պարող, պարուսույց Ասատուր Քալաշյանը[3]։
2000-2004 թվականներին Աննա Քալաշյանը սովորել է «Երևան» ստուդիայում, 2001-2009 թվականներին՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2009-2013 թվականներին՝ Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո ստացել է հագուստի մոդելավորողի մասնագիտի որակավորում։ 2003-2008 թվականներին ուսումը շարունակել է «Բարեկամություն» պարի պետական համույթին կից ստուդիայում։ Որպես պարուհի 2008-2009 թվականներին հանդես է եկել «Բարեկամություն» պարի պետական անսամբլում, 2009 թվականից եղել է նույն անսամբլի մենապարուհի։
2018 թվականին Աննա Քալաշյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը։ 2010-2015 թվականներին որպես փորձավար և մենապարուհի եղել է «Ինտեր Դանս» պարային համույթում։ 2014 թվականից «Քալաշյան» պարային դպրոցի գլխավոր փորձավարուհի է[4]։
Աննա Քալաշյանը 2011 թվականներին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրի։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճանապարհ»
- «Սիրեցի, յարիս տարան»
- «Նոկտյուրն»
- «Սուսերով պար»
- «Հերոսական բալլադ»
- «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ)
- «Մաուգլի» (Եղնիկ)
- «Իսպանական»
- «Լա Բոհեմ»
- «Միստեր և Միսիս Սմիթ»
- «Հանդիպում»
- «Հիվանդասենյակ N»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Աննա Քալաշյան». zarkfoundation.com.
- ↑ «Zarkfoundation - Նազիկ Բաղդասարյան». zarkfoundation.com.
- ↑ Mediamax. «Այսօր պարողներ Ասատուրի և Աննայի հարսանիքն է». Bravo.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ ««Քալաշյան» պարարվեստի դպրոցը «Անտունի» անդրանիկ հոլովակը նվիրել է հայ զինվորներին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.