Լեմիկ Նազարով
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1933 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ |
Մահացել է | հունվարի 8, 1998 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրթություն | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | պրոկտոլոգ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ |
Լեմիկ Հունանի Նազարով (սեպտեմբերի 1, 1933, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ - հունվարի 8, 1998, Երևան, Հայաստան), հայ պրոկտոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1981), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1958 թվականին ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ինստիտուտը։ Աշխատել է Սեմաշկոյի անվան Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, Գերցենի անվան ուռուցքաբանության ինստիտուտում[2]։ 1969-1974 թվականներին` ՌԽՖՍՀ առողջապահության ԳՀԼ ուռուցքապրոկտոլոգիայի բաժնի, 1975-1990 թվականներին` Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի վարիչ, 1985-1998 թվականներին՝ Պրոկտոլոգիայի ԳՀԻ հիմնադիր-տնօրեն։
Հայաստանում պրոկտոլոգիայի հիմնադիրներից մեկն է[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմիկ Նազարովն ավելի քան 155 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 2 մենագրությունների հեղինակ է[2]։ Աշխատանքները վերաբերում են ընդհանուր պրոկտոլոգիայի, հաստ աղիքի ուռուցքների, ֆունկցիոնալ ու բորբոքային հիվանդությունների վիրահատական բուժման խնդիրներին[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Свищи прямой кишки, М., 1966.
- Восстановительные операции на толстой кишке, М., 1978
- Синдром раздраженной толтой кишки, Е., 1994 (համահեղինակ)[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 61. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լեմիկ Նազարով». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 1998 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ բժիշկներ
- Հայ պրոկտոլոգներ
- Հայ պրոֆեսորներ