Նաբերեժնիե Չելնի քաղաքի պատմության թանգարան
Նաբերեժնիե Չելնի քաղաքի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կոմսոմոլսկի շրջան |
Վայր | Q94699956? |
Ղեկավարության նստավայր | Q94699956?, Կոմսոմոլսկի շրջան, Նաբերեժնիե Չելնի, Թաթարստան, Ռուսաստան |
Հիմնադրվել է | ապրիլի 10, 1972[1] |
Հավաքածուի չափս | 52 667 |
Կայք | museum-chelny.ru |
![]() | |
![]() |
Նաբերեժնիե Չելնիի պատմա-գավառագիտական թանգարան (ռուս.՝ Музей истории города Набережные Челны, նախկին անվանումը՝ «Քաղաքի պատմության թանգարան»), համայնքային բյուջետային մշակութային հաստատություն Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։ Հիմնադրվել է 1972 թվականի ապրիլի 10-ին[2]։ Թանգարանը բացի թանգարանային ցուցադրություններից և ցուցահանդեսներից իրականացնում է հետազոտական և մշակութային-կրթական գործունեություն։ 2018 թվականի դրությամբ թանգարանի ցուցադրության և ցուցահանդեսային տարածքը կազմում է 877 մ², պահեստային տարածքը՝ 102 մ², աշխատակիցների թիվը` 38 մարդ, տարեկան այցելուների միջին թիվը` 66500 մարդ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի ապրիլի 10-ը Նաբերեժնիե Չելնիի գործադիր կոմիտեի № 135 հրամանով ստեղծվել է քաղաքի պատմության թանգարանը և Կամազի շինարարությունը։ 1972 թվականի ամռանից ի վեր թանգարանը, չունենալով սեփական շենք, սկսում է կազմակերպել Թաթարստանի նկարիչների առաջին շրջիկ ցուցահանդեսները աշխատանքային հանրակացարաններում։ 1973 թվականի ապրիլի 17-ին քաղաքի հին հատվածի բնակելի տներից մեկի առաջին հարկում կայանում է թանգարանի հիմնական շենքի բացման արարողությունը։ 1973 թվականին թանգարանը դառնում է Թաթարական ԽՍՀ թանգարանների պետական ասոցիացիայի մասնաճյուղ։ 1975 թվականին թանգարանային նմուշները կազմում էին ավելի քան 5000 առարկա։ 1975 թվականի մայիսի 6-ին վերջնական բացվել են քաղաքի պատմության թանգարանի բոլոր սրահները։ Առաջին սրահում ցուցադրվել են XVII դարից մինչև XX դարի 70-ականների կեսերը Նաբերեժնիե Չելնի քաղաքի զարգացման պատմությանը նվիրված ցուցանմուշներ, երկրորդ սրահում`Կամազի շինարարությանը նվիրված ցուցահանդես, երրորդ սրահը նվիրված էր Նաբերեժնիե Չելնիի ներկային և ապագային։ 1984 թվականին թանգարանի հիմնական ֆոնդի ցուցանմուշների թիվը հասել է 10200 միավորի, 1987 թվականի նոյեմբերին 5 հարկանի բնակելի տներից մեկի մուտքում բացվել է թանգարանի ցուցասրահը։ 1991 թվականի ամռանից մինչև 1992 թվական թանգարանը փակվել է խոշոր վերանորոգման համար։ 1997 թվականին թանգարանի ցուցանմուշների քանակը հասել է 20600 միավորի։ 2008 թվականի ապրիլի 26-ին թանգարանի ցուցադրությունը տեղափոխվել է նախկին «Չուլպան» կինոթատրոնի վերակառուցված շենք։ 2014 թվականի հուլիսի 17-ին Նաբերեժնիե Չելնիի գործադիր կոմիտեի № 4219 որոշմամբ «Նաբրեժնե Չելնի քաղաքի պատմության թանգարանը» վերակազմավորվել է և դարձել «Նաբերեժնիե Չելնիի էկոլոգիայի և բնության պահպանության թանգարան»։ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին № 5650 որոշմամբ թանգարանը վերանվանվել է Նաբերեժնիե Չելնիի պատմա-գավառագիտական թանգարան։
Թանգարանի ֆոնդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դրությամբ թանգարանի ցուցադրության և ցուցահանդեսային տարածքը կազմում է 877 մ², պահեստային տարածքը`102 մ², աշխատակիցների քանակ՝ (անձնակազմ) 39 մարդ, տարեկան այցելուների միջին թիվը՝ 66,500 մարդ։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ թանգարանի ֆոնդերի 52667 միավորներից 37114-ը հիմնական ֆոնդի ցուցանմուշներն են։
Թանգարանի ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ցուցադրության մեջ ներկայացված են հետևյալ բաժինները, ըստ թեմատիկ էքսկուրսիաների[3]՝
- «Պալեոնտոլոգիա։ Կամայի տարածաշրջանի ֆաունան»
- «Հնագիտություն։ Կամա-վոլգյան Բուլղարիա»
- «Երկրամասի ժողովուրդների ազգագրությունը»
- «Ոսկե մառան»
- «Քաղաքի պատմությունը 19-20-րդ դդ.»
- «Չելնինցի բնակիչների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, Աֆղանստանում և Չեչնիայում ռազմական գործողություններին»
- «Նաբերեժնիե Չելնին 1950-60-ական թթ.: Կամայի գետահունի փակումը, Նիժնեկամենսկի ԳԷՍ-ի շինարարություն»
- «Ռադիոկայան։ Նաբերեժնիե Չելնիի ռադիոկայանի պատմությունը»
- «Կամազը և քաղաքը. պատմություն և այժմեականություն»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20140107160800/http://sayt_muzeya_istorii_goroda.nabchelny.ru/s_1590/p_13322/
- ↑ «История создания музея истории города Набережные Челны». www.nabchelny.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 3,0 3,1 «Описание музея истории города Набережные Челны». www.museum.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.