Յուրի Տեր-Օսիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Տեր-Օսիպով
Հիմնական տվյալներ
Ծնվել է1933 նոյեմբերի 4
Կիրովաբադ
Մահացել էնոյեմբերի 15, 1986(1986-11-15) (տարիքը 53)
Մոսկվա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա

Յուրի Գրիգորի Տեր-Օսիպով (1933, նոյեմբերի 4, Կիրովաբադ - 1986, նոյեմբերի 16, Մոսկվա), հայ խորհրդային կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Ադրբեջանի կոնսերվատորիայի Կարա Կարաևի կոմպոզիցիայի դասարանը։ 1958 թվականից բնակվել է Դուշանբեում, դասավանդել տեղի երաժշտական ուսումնարանում, 1968 թվականից՝ Տաջիկստանի Մշակույթի ինստիտուտում։ 1974 թվականին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Մոսկվա` եղբոր մոտ, այնուհետև ստացել Մոսկվայում բնակվելու իրավունք[1]։ Առաջին անգամ Տեր-Օսիպովի ստեղծագործությունները հնչել են 1980 թվականին «Մոսկովյան աշուն» երաժշտական փառատոնի ժամանակ[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է 8 սիմֆոնիա, 2 բալետ, երաժշտություն նվագախմբի համար, գործիքային և մանկական ստեղծագործություններ, էստրադային երգեր, կինոերաժշտություն[3] և այլն։

Էստրադային երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դատարկ կառամատույց» («Пустой перрон»), խոսքերը՝ Օնեգին Գաջիկասիմովի
  • «Կռունկներ» («Журавли»), խոսքերը՝ Ա. Կիշոկովի
  • «Ասա՛ ինձ սիրելիս» («Назови меня любимой»), խոսքերը՝ Ա. Դեբրինինի
  • «Մոսկովյան ժամանակով» («По московскому времени»), խոսքերը՝ Դուբրովինի
  • «Ոչինչ այժմ ափսոս չէ» («Ничего теперь не жаль»), խոսքերը՝ Բ. Դուբրովինի
  • «Շնորհակալ եմ» («Благодарю»), խոսքերը՝ Բ. Դուբրովինի
  • «Երգ գիտելիքների մասին» («Песенка о знаниях»), խոսքերը՝ Օնեգին Գաջիկասիմովի
  • «Սպիտակ արագիլ» («Белый аист»), խոսքերը՝ Օնեգին Գաջիկասիմովի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]