Յուրի Սպիրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Սպիրին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 6, 1939(1939-12-06) (84 տարեկան)

Յուրի Սպիրին (ռուս.՝ Ю́рий Алексе́евич Спи́рин, դեկտեմբերի 6, 1939(1939-12-06)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։

1964 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1993 թվականի մարտի 16-ից մինչև 1998 թվականը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2002-2004 թվականներին Անտվերպենում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հոկտեմբերի 12)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1997 թվականի սեպտեմբերի 12)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]