Յուրի Պերմինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Պերմինով
Ծնվել էմայիսի 16, 1961(1961-05-16) (59 տարեկան)
ԾննդավայրՕմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, ակնարկագիր և լրագրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՕմսկի Գորկու անվան պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Յուրի Պետրովիչ Պերմինով (ռուս.՝ Юрий Петрович Перминов, մայիսի 16, 1961(1961-05-16), Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, էսսեիստ, լրագրող: Ռուսաստանի գրողների միության անդամ, Համառուսաստանյան գրական մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Պերմինովը ծնվել է 1961 թվականի մայիսի 16-ին, Օմսկում: Ավարտելով միջնակարգ հանրակրթական դպրոցը` աշխատանքի է անցել թատրոնում որպես բեմական մոնտաժորդ: Հետագայում աշխատել է որպես բանվոր քաղաքի պաշտպանական գործարաններում: Ավարտել է Օմսկի Գորկու անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Այնուհետև ծառայել է Խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է «Трансмаш» արտադրական միավորումում որպես գալվանապատող:

1994 թվականից սկսել է զբաղվել լրագրողական գործունեությամբ` աշխատելով «Омское время» թերթում նախ որպես թղթակից, այնուհետև` թերթի մեկնաբան: 2000 թվականին նշանակվել է խմբագրի տեղակալ, 2005 թվականին` «Омское время» հասարակական-քաղաքական թերթի խմբագիր[1]: Հետագայում աշխատել է «Тобольск и вся Сибирь» պատմա-մշակութային գրական-գեղարվեստական նախագծի գլխավոր խմբագիր[2]:

Պերմինովի առաջին ակնարկները հրապարակվել են դեռևս դպրոցական տարիներին: 1977 թվականին նրա մի քանի ակնարկներ հրապարակվել են մարզային երիտասարդական թերթում: 1990 թվականին Օմսկի գրահրատարակչությունում հրատարակվել է նրա առաջին գիրքը[3]: 1988 թվականին «Молодая гвардия» հրատարակչությունը կազմակերպել է Համամիութենական բանաստեղծական մրցույթ, որի հաղթող է դարձել Յուրի Պերմինովը[4]: Պերմինովը մասնակցել է երիտասարդ գրողների IX Համամիութենական խորհրդակցությանը:

«Առաջին ճանապարհներ» գրքի հրատարակումից հետո 1990 թվականին Պերմինովին առաջադրել են ԽՍՀՄ Գրողների միության անդամ: 1994 թվականին դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ[5]:

Պերմինովի բանաստեղծական ստեղծագործությունները և էսսեները հրապարակվել են «Новая книга России», «Наш современник», «Роман-журнал XXI век», «Москва», «Родная Ладога», «Аврора», «Ара» (Ալմա Աթա), «Простор» (Ալմա Աթա), «Сибирские огни», «Невский альманах», «Земля Сибирь», «Сибирские истоки», «Алтай», «Сибирские Афины», «Дон» ամսագրերում, ինչպես նաև «Литературное Приднестровье», «День православной поэзии», «Иртыш», «Врата Сибири», «Бийский вестник», «Literarus-Литературное слово» (Հելսինկի) ալմանախներում, «Литературная газета», «Российский писатель», «Литературная Россия» և հայրենական ու արտասահմանյան այլ պարբերական հրատարակչություններում[6]:

Յուրի Պերմինովը բնակվում է Օմսկում:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Перминов Ю.П. Первые дороги: Стихи. – Омск: Книжное издательство, 1990.
  • Перминов Ю.П. Потому и живу: Книга стихов. – Омск: Книжное издательство, 1997.
  • Перминов Ю.П. Пусть город знает: Стихи. – Омск: Книжное издательство, 2006.
  • Перминов Ю.П. Как всякий смертный: Книга стихов. – Бийск: Издательский дом “Бия”, 2007.
  • Перминов Ю.П. Свет из маминого окна: Книга лирики. – Москва: Издательство “Голос-Пресс”, 2007.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Югра» միջազգային գրական մրցանակի դափնեկիր («Լույս մայրիկի պատուհանից» գրքի համար),
  • Ռասուլ Համզատովի անվան «Белые журавли» համառուսաստանյան գրական մրցանակի դափնեկիր («Արևոտ սարյակաբույն» գրքի համար),
  • Վ. Շիշկովի անվան համառուսաստանյան գրական մրցանակի դափնեկիր,
  • «Русское эхо» համառուսաստանյան գրական քննադատական մրցույթի դափնեկիր («Քրիցտոսի ցողից» էսսեի համար),
  • «Русское эхо» ամսագրի մրցանակի դափնեկիր 2012 թվականի լավագույն հրապարակման համար,
  • Ա. Դունին-Գորկավիչի անվան համասիբիրյան մրցանակի դափնեկիր ,
  • «Точка на карте по имени Омск. Слово. Стиль. Патриотизм» մրցույթ-մրցանակի դափնեկիր,
  • Վլադիմիր Մակարովի անվան մրցանակի դափնեկիր,
  • Ն. Ս. Լեսկովի անվան «Очарованный странник» մրցանակի դափնեկիր (2013):
Հաղթող'
  • 1988 - «Молодая гвардия–88» համամիութենական բանաստեղծական մրցույթի հաղթող,
  • 2008 - «Золотое перо-2008» մոսկովյան միջազգային բանաստեղծական մրցույթի հաղթող:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русская поэзия | Юрий Перминов»։ ya-zemlyak.ru։ Վերցված է 2021-01-28 
  2. «Альманах Гостиный Двор - Перминов Юрий»։ orenlit.ru։ Վերցված է 2021-01-28 
  3. «Перминов Юрий Петрович»։ kraeved.omsklib.ru։ Վերցված է 2021-01-28 
  4. «Юрий Перминов»։ omsklit.narod.ru։ Վերցված է 2021-01-28 
  5. «Юрий Перминов — Омское землячество в Москве» (ru-RU)։ Վերցված է 2021-01-28 
  6. «Лауреат Перминов Юрий Петрович»։ leskovpremia.ru։ Վերցված է 2021-01-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]