Յուրի Չիլինգարյան
Յուրի Սերգեյի Չիլինգարյան | |
---|---|
Ակադեմիկոս Յուրի Չիլինգարյան, ԵՊՀ, 11.06.2010 թիվ | |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1938 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 28, 2016 (78 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Ֆիզիկա Ռադիոֆիզիկա էլեկտրոնիկա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Գիտական ղեկավար | Sergeĭ Aleksandrovich Akhmanov? և Rem Khokhlov? |
Պարգևներ |
Յուրի Սերգեյի Չիլինգարյան (սեպտեմբերի 22, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2016, Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2006)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1964-1968 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում (հեռակա)։ 1972 թվականից՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ, 1985-2000 թվականներին, միաժամանակ՝ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի հիմնախնդիրների խորհրդի նախագահ, 2006 թվականից՝ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիայի քարտուղար։ 1996 թվականից՝ ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են լազերային ֆիզիկային, ոչ գծային օպտիկային և սպեկտրոսկոպիային, վիճակագրական օպտիկային և ռադիոֆիզիկային, մանրաթելային օպտիկային և օպտոէլեկտրոնիկային։ Ստացել է սկզբունքորեն նոր արդյունքներ՝ կոնդենսված միջավայրերում ըստ լուսային դաշտի քառակուսային և խորանարդային երևույթների ուսումնասիրման ասպարեզում։ Զարգացրել է վիճակագրորեն կարգավորված անիզոտրոպ միջավայրերի ոչ գծային օպտիկան, մշակել կոհերենտ քառաֆոտոնային սպեկտրոսկոպիայի մեթոդը, հետազոտել ոչ ստացիոնար և ստոխաստիկ ալիքային շարընթացները, անկայունությունները, լազերային ճառագայթմամբ մակածված փուլային անցումները[2]։
Գիտական հետազոտությունների բնագավառը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զարգացրած գիտական ուղղությունները
- Հեղուկ բյուրեղների լազերային ֆիզիկա և ոչ գծային օպտիկա
- Գիտական գործունեության շրջանակը՝ Լազերային ֆիզիկա
- Ոչ գծային օպտիկա
- Լազերային տեխնիկայի տարրերի ու համակարգերի ստեղծման ֆիզիկական սկզբունքներ
- Օպտիկական նյութագիտություն
- Վիճակագրորեն կարգավորված միջավայրերի կոհերենտ և ոչ գծային օպտիկա
- Հեղուկ բյուրեղներում թերմոդինամիկական և լուսամակածված փուլային անցումներ
- Ոչ գծային ալիքային պրոցեսների դինամիկա
- Անկայունություններ
- Օպտիկական երկկայունություն և բազմակայունություն
- Կոնդենսացված միջավայրերի լազերային ոչ գծային սպեկտրոսկոպիա
- Գերմաքուր բազմակոմպոնենտ ապակիներ
- Մանրաթելային օպտիկա
- Լուսային տվիչներ
Մասնագիտական անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԳԱԱ իսկական անդամ,
- ԽՍՀՄ ԳԱ «Ոչ գծային և կոհերենտ օպտիկայի» պրոբլեմային խորհրդի անդամ (հիմնադրման օրվանից),
- Օպտիկայի, Օպտոէլեկտրոնիկայի, Մանրաթելային օպտիկայի Միութենական պրոբլեմային խորհուդների անդամ ՀՀ ԳԱԱ-ում
- 2003 - 2006 թթ. ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմային խորհրդի նախագահ
- ԱՊՀ երկրների «Լազերների և լազերային տեխնոլոգիաների գծով ազգային փորձագետների կոլեգիայի» անդամ
- Ռուսաստանի «Квантовая электроника» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
- «Известия НАН РА, Физика» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
- Ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահ
- 049 մասնագիտական խորհրդի անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊՀ ոսկե մեդալ (2008)։
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009)[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Չիլինգարյանը հեղինակ է ավելի քան 240 գիտական հոդվածների ու թեզերի, 9 արտոնագրի, 5 դասագրքի և ուսումնական ձեռնարկի։
- «LabVIEW-ի կիրառությունը գիտափորձի ավտոմատացման համար։ Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ» (Երևան, 2005 թվական)։
- Լ. Ս. Ասլանյան, Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան, Ոչ գծային ֆիզիկա | Մեթոդական աշխատանք, Երևան, 2006։
- Մակածված փուլային անցումներ և հիդրոդինամիկական անկայություններ բյուրեղներում, Երևան, 2000 (համահեղինակ)։
- Нелинейная оптика жидких кристалов, М., 1984 (համահեղինակ)[4].
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Յուրի Չիլինգարյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
|
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 28 մահեր
- 2016 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ գիտնականներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ