Յուրի Իսակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Իսակով
Чрезвычайный и Полномочный Посол Российской Федерации в Республике Болгария Юрий Исаков награждён орденом Дружбы.jpeg
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 18, 1948(1948-03-18) (71 տարեկան)
Ծննդավայր Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
 
Պարգևներ

Բարեկամության շքանշան և «Ստարա պլանինա» շքանշան

Յուրի Իսակով (ռուս.՝ Ю́рий Никола́евич Иса́ков, մարտի 18, 1948(1948-03-18), Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է անգլերենին։

  • 1986-1990 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական կազմակերպությունների դեպարտամենտի բաժանմունքի խորհրդական, պետ։
  • 1990-1996 թվականներին եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացչության ավագ խորհրդական։
  • 1996-ից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2000 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2004-ից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ։
  • 2008 թվականի հուլիսի 14-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 17-ը Բուլղարիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի հունիսի 13)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի ապրիլի 13)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]