Յուրի Աբով
Յուրի Աբով Юрий Абов | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1922 Տուապսե, Տուապսինսկի շրջան, Black Sea Okrug, Կուբան-Սևծովյան շրջան, Խորհրդային Ռուսաստան |
| Մահացել է | փետրվարի 28, 2021 (98 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս |
| Հաստատություն(ներ) | Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ |
| Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
| Պարգևներ | |
Յուրի Գեորգիի Աբով (ռուս.՝ Юрий Георгиевич Абов, նոյեմբերի 7, 1922, Տուապսե, Տուապսինսկի շրջան, Black Sea Okrug, Կուբան-Սևծովյան շրջան, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 28, 2021), հայազգի ռուս ֆիզիկոս, պրոֆեսոր (1984), ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1969), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1987), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1991)։ Լենինյան մրցանակակիր (1974))
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1963 թվականից աշխատել է Մոսկվայի ֆիզիկայի ինստիտուտում[1][2]։ Աշխատել է ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, 1963 թվականից՝ լաբորատորիայի վարիչ։
Ուսումնասիրել է զույգության խախտման երևույթը միջուկային ռեակցիաներում, աշխատակիցների հետ հայտնագործել նուկլոնների թույլ փոխազդեցությունը միջուկներում։ Փորձերով դիտել է գամմա-քվանտների առաքման ասիմետրիան բևեռացած նեյտրոնների ճառագայթային զավթման (միջուկներով) ռեակցիայում։ Սկիզբ է դրել բևեռացած նեյտրոնների փնջերով բյուրեղներում ռելաքսացիոն շարժընթացների հետազոտման նոր ուղղության՝ միջուկային մագնիս. ռեզոնանսային սպեկտրաչափության կիրառումով։ Ստեղծել է գերսառը նեյտրոնների մագնիսական թակարդ, ԽՍՀՄ-ում առաջին նեյտրոնային բյուրեղային սպեկտրաչափն ու նեյտրոնային դիֆրակտաչափը։ Ունի նաև ծանր ջրով ատոմային ռեակտորների ֆիզիկային ու տեխնիկային վերաբերող աշխատանքներ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինյան մրցանակ, 1974
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поляризованные медленные нейтроны / Ю. Г. Абов, А. Д. Гулько, П. А. Крупчицкий., Москва, Атомиздат , 1966.
- Академик А. И. Алиханов: Воспоминания, письма, документы, 2004, т.л. (Редкол., Ю. Г. Абов (пред.) и др.),конц. (Абов Юрий Георгиевич).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Տուապսե քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 2021 մահեր
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Հայ երկարակյացներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսահայ պրոֆեսորներ
- Ռուսահայ ֆիզիկոսներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ