Յումե
| Յումե | |
|---|---|
| Անվան բնօրինակ | ռուս.՝ Юмэ |
| Տեսակ | շուն և pets of Vladimir Putin? |
| Սեռ | իգական |
| Ծնվել է | ապրիլի 4, 2012 |
| Ծննդավայր | Օդատե, Ակիտա, Ճապոնիա |
| Սատկել է | 2025[1] |
| Ակտիվ տարիներ | 2012-մ.հ. |
| Տեր | Վլադիմիր Պուտին |
| Տեսք | ակիտա-ինու ցեղատեսակի շուն |
Յումե (ապրիլի 4, 2012)[2], ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տնային շունը (ակիտա-ինու ցեղատեսակի)։ Վլադիմիր Պուտինը այս շանը նվեր է ստացել հյուսիս-ճապոնական պրեֆեկտուրայի նահանգապետ Ակիտա Նորիհիսոյ Սատակեի կողմից՝ (2012 թվական)[3] 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ օգնության դիմաց[4]։
Վլադիմիր Պուտինն անվանելով շանը «հաճելի նվեր», ի պատասխան դրա, նվիրեց սիբիրական կատու` Միր անունով (ճապոներենից թարգմանաբար` երազանք)։
Ճապոնացիները բարձր են գնահատում ակիտա-ինու ցեղատեսակի շներին։ «Wall Street Journal»-ի լրագրողներից մեկի խոսքերով, Պուտինից բացի, ակիտա-ինու ցեղատեսակի շան տեսքով նվեր ստացած մյուս այլազգին ամերիկացի ակտիվիստուհի Հելեն Քելերն է (նրան նվիրել են 1937 թվականին)[5]։ Վլադիմիր Պուտինի 2016 թվականի դեկտեմբերյան այցից հետո ճապոնացիները մտադիր էին նրան նվիրել որձ ակիտա-ինու, բայց հետագայում այդ որոշումը չեղյալ է համարվել։
Բացի Յումեից Պուտինն ունի ևս մեկ շուն` Բաֆֆի անունով բուլղարական հովվաշունը (նվեր է ստացել 2010 թվականին՝ Բուլղարիայի վարչապետի կողմից)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Պուտինի հարցազրույցը
- Газета.RU, 2016, դեկտեմբերի 13
- Վլադիմիր Պուտինն ու Յումեն Արխիվացված 2017-05-16 Wayback Machine, 2013, ապրիլի 10
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sakigake.jp/news/article/20260515AK0007/
- ↑ «Путину подарили национальное достояние Японии - щенка "Акита-ину"». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ «На интервью с японскими журналистами Путина сопровождала собака Юмэ». Известия (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Путин пришел на интервью со строгой собакой». Дни ру. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Щенячья дипломатия: Япония подарила Путину собаку породы акита-ину». ИноСМИ.Ru (ռուսերեն). 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.