Յուկոն (սարավանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուկոն (այլ կիրառումներ)

Յուկոն, (Yukon), սարավանդ Հյուսիսային Ամերիկայի հյուսիս–արևմուտքում։ Շրջապատված է Բրուքսի, Ալյասկայի, Ս․ Եղիայի և Մակենզի լեռներով։ Տեկտոնական հովիտներով բաժանվում է խոշոր լեռնային զանգվածների (բարձրությունը՝ 1500–2990 մ)։ Կազմված է գլխավորապես մինչքեմբրիի և պալեոզոյի նստվածքային և բյուրեղային ապարներից։ Կան պղնձի, կապարի, քարածխի, վոլֆրամի, ոսկու հանքավայրեր։ Կլիման մերձարկտիկական Է, ցամաքային։ Տարեկան տեղումները մոտ 300 մմ են։ Ամենուրեք տարածված են բազմամյա սառած գրունտները։ Գետերի երկայնքով աճում են ցածրաբուն ուռենու և բարդու ողողատային անտառները, 400 մ–ից բարձր՝ նոսր անտառները, 600–700մ–ից բարձր՝ լեռնատունդրային բուսականությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 131