Յուբիլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յուբիլյացիա (լատի. jubilatio — ցնծություն), պաշտամունքային երաժշտության մեջ ցնծություն արտահայտող իմպրովիզացիաներ, որոնք երգչախմբով Գրիգորյան խորալը կատարելիս «ալելույա» բառի վերջին վանկի վրա երգում են մեներգիչները։ Քրիստոնեական եկեղեցին յուբիլյացիան փոխառել է հուդայական պաշտամունքից։ Յուբիլյացիաներ հիշելը հեշտացնելու համար Սանկտ-Գալլենի վանքի վանական Նոթկերը (830— 912) յուրաքանչյուր նոտային համապատասխանեցրել է տեքստային մեկ վանկ։ Այստեղից էլ ծագել են սեքվենցիաները (եկեղեցական օրհներգերի տեսակ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png