Յոնաս Լինյաուսկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոնաս Լինյաուսկաս
լիտ.՝ Jonas Liniauskas
Ծնվել էփետրվարի 12, 1955 (69 տարեկան)
ԾննդավայրՊաբրադե, Švenčionys District Municipality, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր
Լեզուլիտվերեն
Ազգությունլիտվացի
ՔաղաքացիությունԼիտվա Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Անձրևի ճանապարհորդությունը» (լիտ.՝ „Lietaus kelionė“, 1982)

Յոնաս Լինյաուսկաս (լիտ.՝ Jonas Liniauskas, 12 փետրվարի, 1955, Պաբրադե, Շվենչյոնիսի շրջան), լիտվացի բանաստեղծ, մանուկների համար գրքերի հեղինակ։ Լիտվայի գրողների միության նախագահն է (2002 թվականից) և Լիտվայի ռադիոյի ու հեռուստատեսության հանձնաժողովի նախագահը (2003 թվականից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնաս Լինյաուսկասը ծնվել է 1955 թվականի փետրվարի 12-ին Պաբրադեում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կրետինգայում (19731973-1975 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

1975 թվականից որպես ծրագրավորող ու տնտեսագետ աշխատել է կապի համակարգում։ 1984 թվականից Լիտվայի լուսանկարիչների միությունում աշխատել է որպես ավագ տնտեսագետ ու նախագահի տեղակալ։

Աշխատել է «Կոմյունիմո տիեսա» (լիտ.՝ „Komjaunimo tiesa“, «Կոմերիտական ճշմարտություն») և այլ պարբերականների խմբագրություններում։ 1989-1995 թվականներին «Լիտերատուրա իր մյանաս» (լիտ.՝ „Literatūra ir menas“; «Գրականություն և արվեստ») և «7 մյանո դենոս» (Կաղապար:Langi-, «Արվեստի 7 օրեր») շաբաթաթերթերի խմբագրություններում աշխատել է որպես պատասխանատու քարտուղար ու խմբագրի տեղակալ։

1995 թվականին Յոնաս Լինյաուսական ընտրվել է Լիտվայի գրողների միության նախագահության քարտուղար։ 1998 թվականին նշանակվել է նախագահի տեղակալ։ 2002 թվականը դեկտեմբերի 13ից Լիտվայի գրողների միության նախագահն է։ Ընդգրկվել է Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի կազմում։ Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի նախագահն է (2003 թվականի հունվարից)[1]։ Բնակվում է Վիլնյուսում։

Յոնաս Լինյաուսակասի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Անձրևի ճանապարհորդությունը» (լիտ.՝ „Lietaus kelionė“), լույս է տեսել 1982 թվականին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lietaus kelionė։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1982 (Pirmoji knyga)
  • Alyvos prieš vėją։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1986.
  • Mieste։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1991.
  • Margučių pasaka։ eiliuota pasaka / kartu su Aušra Jonikaite. Vilnius։ Alna litera, 1992.
  • Vandenų abėcėlė։ eilėraščiai vaikams. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1993; Vaga, 2003.
  • Vilties daina / muzika Gintauto Abariaus, žodžiai Jono Liniausko, aranžuotė Leonido Abario. Vilnius։ M.K. Čiurlionio pianistų ir vargonininkų konkursas, 1997.
  • Vienkiemis։ eilėraščiai. Vilnius։ Regnum, 1998.
  • Vyrai ir klavyrai։ eilėraščiai ir dainelės su natomis vaikams / Jonas Liniauskas, Jarekas Cechanovičius. Vilnius։ Vaga, 1998.
  • Oranžinis čiulptukas, arba Mano pirmas sandėris։ pasakos. Vilnius։ Vaga, 2002.
  • Maža tamsa, arba Augimo nerimas։ pasakos. Vilnius։ Vaga, 2004.
  • Žolės instinktas։ poezija. Vilnius։ Versus aureus, 2005.
  • Voverės ir kitos būtybės։ eilėraščiai. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lietuvos radijo ir televizijos komisijos nariai». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]