Յոթ խիզախները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթ խիզախները
ռուս.՝ Семеро смелых
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1936
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գերասիմով
Սցենարի հեղինակՅուրի Գերման
ԴերակատարներՆիկոլայ Բոգոլյուբով
ԵրաժշտությունՎենեդիկտ Պուշկով
Պատմվածքի վայրԱրկտիկա
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Յոթ համարձակներ» (ռուս.՝ «Семеро смелых»), խորհրդային լիամետրաժ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Գերասիմովը[1][2][3][4] 1936 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում[5][6]։ Ֆիլմը նվիրված է ՀամԼԿԵՄ-ի X համագումարին[7]։ Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1936 թվականի մարտի 4-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

193․․․ թվականի մայիսին կոմերիտական Իլյա Լետնիկովը նամակ էր հրապարակել՝ առաջարկելով «Радостной» ծովախորշում կազմակերպել կոմերիտական ձմեռոց։ 409 մարդ ցանկություն է հայտնել մեկնել։
Հանձնաժողովը ընտրել է 6 դիմում, և օգոստոսին վեց կոմերիտական ձմեռողներ վայրէջք են կատարում «Радостной» ծովախորշի ափին։

— ֆիլմի սկզբնական լուսագրեր

Ձյունածածկ Արկտիկա են ժամանում վեց հետազոտողներ։ Շոգենավն արդեն գնացել է, և ձմեռողները բեռը բացելիս գտնում են արկտիկական «նապաստակ»՝ Պյոտր Մոլիբոգային (Պյոտր Ալեյնիկովին)։ Խիզախ ձմեռողները դառնում են յոթը։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվավոր դիպլոմ 1937 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում կինոֆիլմերի մրցույթում[8].

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նիկոլայ Բոգոլյուբով Իլյա Լետնիկով ձմեռոցի պետ Իլյա Լետնիկով
Տամարա Մակարովա Ժենյա Օխրիմենկո բժիշկ Ժենյա Օխրիմենկո
Իվան Նովոսելցև Բոգուն օդաչու Բոգուն
Օլեգ Ժակով Կուրտ Շեֆեր ռադիստ Կուրտ Շեֆեր
Անդրեյ Ապսոլոն Օսյա Կորֆունկել օդերևութաբան Օսյա Կորֆունկել
Իվան Կուզնեցով Սաշա Ռիբնիկով շարժիչագործ Սաշա Ռիբնիկով
Պյոտր Ալեյնիկով Մոլիբոգա խոհարար Մոլիբոգա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Գերման, Սերգեյ Գերասիմով
  • Ռեժիսոր՝ Սերգեյ Գերասիմով
  • Ռեժիսոր-նկարիչ՝ Անատոլի Բոսուլաև
  • Արտադրության տնօրեն՝ Իգոր Չեռնյակ
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
  • Օպերատոր՝ Եվգենի Վելիչկո
  • Հնչյունային օպերատորներ՝ Առնոլդ Շարգորոդսկի, Լ. Շապիրո
  • Նկարիչ՝ Վասիլի Սեմյոնով
  • Ռեժիսոր-մոնտաժող՝ Միխայիլ Շապիրո
  • Օգնականներ՝ Ն. Ալեքսեև, Ա. Գոլիշև (ռեժիսորի)
  • Համամիութենական Արկտ․ ինստ․ Խորհրդատուներ՝ Մ. Երմոլաև, Կ. Զվանցև

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է НИАИ-1 (ЛК «ФАНЕРА-2») թեթև տրանսպորտային ինքնաթիռը[9][10]։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում է հետագայում հանրահայտ դարձած «Лейся, песня, на просторе» երգը Վենեդիկտ Պուշկովի երաժշտությամբ, որի տեքստը գրել է դերասան Անդրեյ Ապսոլոնը՝ ֆիլմում օդերևութաբան Օսյա Կորֆունկելի դերակատարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Россияне в жюри Каннского кинофестиваля. Справка
  2. «Романтика подвига». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  3. Кинопоказ «История страны в лицах» стартует в нижегородской областной библиотеке
  4. Полюс притяжения
  5. Семеро смелых
  6. Семеро смелых (1936) Full Cast & Crew
  7. Այդ մասին նշվում է ֆիլմի սկզբնական լուսագրերում․ ՀամԼԿԵՄ X համագումարը տեղի է ունեցել 1936 թվականի ապրիլի 11-21-ին։
  8. ««Семеро смелых»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Самолёт НИАИ-1 (ЛК «ФАНЕРА-2») в авиационной энциклопедии «Уголок неба».
  10. Самолёт НИАИ-1 (ЛК «ФАНЕРА-2») на сайте «Самолёты Страны советов».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]