Յինսյուն, Յինի ավերակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յինսյուն, Յինի ավերակներ

Յինսյուն, Յինի ավերակներ (殷墟) Չինաստանում Շան դինաստիայի ուշ շրջանի թագավորական մայրաքաղաքի ավերակներն են,գտնվում են Հենան նահանգի Անյան քաղաքային շրջանում,Յինտու շրջանի Սիաոթուն գյուղի կենտրոնում, Հուանհե գետի մյուս կողմում (այսօրվա Անյան գետը, որը թափվում է Վեյ գետը), արևելքից արևմուտք ձգվածությունը 6 կմ է, հյուսիսից հարավ՝ 4 կմ[1]։ Այն Յինսյու թագավորական դամբարանի, պալատի և տաճարների ավերակներից կազմված համալիր է[2]։ Մ.թ.ա. 14-րդ դարում,Շան դինաստիայի հիմնադիր Շան Թանի իններորդ թոռ Փան Կենի գահ բարձրանալուց հետո մայրաքաղաքը Յենից(այժմ՝ Ցյուֆու, Շանտոն) տեղափոխվեց Յին (այժմ՝ Անյան, Հենան)։ Մինչև 273 թվականը՝ Սին Ճոու կայսեր մահը, Յինը մնաց Շան դինաստիայի մայրաքաղաքը, իշխող կենտրոնը, այդ պատճառով Շան դինաստիան կոչվում է նաև Յին դինաստիա։ Երբ Ճոու Ուվանը պատերազմ սկսեց Տի Սինյայի դեմ և ավերեց Յինը, մեծ թվով մարդիկ հեռացան այնտեղից, մայրաքաղաքը աստիճանաբար ամայացավ և վերածվեց ավերակների, դրա համար էլ կոչվում է Յինի ավերակներ[1]։ 1899 թ հայտնաբերվեցին ծյակուվեններ (արձանագրություններ ոսկերների վրա), իսկ ավելի ուշ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ ծյակուվենների գտնվելու իրական վայրը, որն այժմ Անյանի Սիաոթուն գյուղն է։ 1928 թվականին պաշտոնապես սկսեցին հնագիտական պեղումները Սինիկայի ակադեմիայի տնօրեն Ցայ Յուենփեյի ղեկավարությամբ[3]։

Յինսյուն հնագիտական և պատմական ուսումնասիրությունների կարևոր հիմնաքար է։ Հենց Յին ավերակների շնորհիվ է, որ Շան դինաստիան, որը հանդիպում է «Յինի պատմական գրառումներում», ստացավ հավաստիություն։ Յինի ավերակները Չինաստանի ակադեմիական հաստատությունների կողմից կազմակերպված ամենահին գիտական պեղումների վայրն է, այդ պատճառով համարվում է Չինաստանի հնագիտության օրրան[4]։

1961 թվականի մարտին Յինի ավերակները ցուցակագրվեցին որպես Չինաստանում պահպանվող կարևոր մշակութային մասունքների առաջին խմբաքանակ:2006 թվականի հուլիսի 13-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 30-րդ համաժողովում ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յին ավերակների պեղումների վայր, 1930 թվական

Դինաստիաների կառավարիչները հաճախ էին տեղափոխում իրենց մայրաքաղաքները[6][7],մ․թ․ա մոտ 1300 թվականին,Շան դինաստիայի կայսր Փան Կենը Յեն(այժմ՝ Ցյուֆու, Շանտոն)մայրաքաղաքը տեղափոխեց Յին և բնակություն հաստատեց այնտեղ մինչև կայսր Սինի (Ճոու Վան) մահը[8]։ Յինի հնագույն անվանումներն են Պեյ Մեն, Յին Յի, ծյակուվեններում (արձանագրություններ ոսկերների վրա) կոչվել է նաև Տայի Շան, Շան Յի։ Արդեն Ճոու կայսրության շրջանում այն ավերակ էր։ Հյուսիսային և հարավային դինաստիաների ժամանակաշրջանում, Լի Տաոյուենը աշխարհագրության վերաբերյալ իր հայտնի 《Շուեյ Ծին Ճու》 աշխատության մեջ, Յինսյուի տեղագրության վերաբերյալ թողել է համեմատաբար հավաստի նկարագրություններ, նա նշում է, որ Հուանհե գետը սկիզբ է առնում Թայհան լեռների արևելքից՝ անցնելով Յինսյուի հյուսիսով[9]։ Սոն, Յուեն դինասստիաների ժամանակաշրջանում Անյանում բրոնզե բազմաթիվ իրեր են հայտնաբերվել, որոնք ուշադրության են արժանացել, սակայն այն համարվում էր Շանի Խե Տան Ծյա կայսեր գլխավոր մայրաքաղաքը։ Միայն Ցին դինաստիայի կառավարման վերջին տարիներին Յինսյուն, ծյակուվենների հայնաբերման արդյունքում, աստիճանաբար ժամանակակիցների կողմից ճանաչում գտավ։

1899 թվականին էպիգրաֆ Վան Յիրոնը հայտնաբերեց մի քանի շատ հին գրություններ՝ փորագրված վիշապի ոսկորների վրա, որոնք վաճառվում էին Պեկինի ավանդական չինական բժշկության խանութում:Նա հասկացավ, որ դրանք շատ թանկարժեք մշակութային մասունքներ են և սկսեց մեծ գումարներ ծախսել դրանք գնելու համար։ Այնուհետև ստուգեց. որ այդ ծյակուվենները Շան դինաստիայի արձանագրություններ են։ 1900 թվականին Ութ պետությունների միավորված բանակը ներխուժեց Պեկին։ Վան Յիրոնը զոհվեց և ծիակուները փոխանցվեցին Լյու Էին։ Հնաոճ իրերի վաճառողները արգելաբակում էին օրակուլի ոսկերների ծագման մասին տեղեկությունները շահույթ ստանալու համար։ Հետագայում Լուո Ճենյուն և այլ գիտնականներ լայնածավալ հետազոտական աշխատանքներ իրականացրին և պարզեցին, որ օրակուլի ոսկերնրը ծագում են Հենան նահանգի Անյան շրջանի Սիաոտուն գյուղից, հետագայում բազում անգամներ մարդկանց խումբ ուղարկեցին այնտեղ օրակուլի ոսկերներ գնելու՝ դրանց գրությունների վերաբերյալ հետազոտություններ անելու համար, նրանք կարծում էին, որ Սիաոտունը հենց գրականության մեջ հիշատակված Յինսյուն է։ ավելի ուշ Վան Կուովեյը հետազոտություններ անցկացրեց ծիակուվենների վերաբերյալ և ապացուցեց, որ այն հենց Փան Կենի տեղափոխած մայրաքաղաքն է[10]։

Պեղումների գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Սինիկայի ակադեմիայի պատմության և բանասիրության ինստիտուտի տնօրեն Ֆու Սինյանի լիակատար աջակցության ներքո Տոն Ծուոպինը և ժամանակավոր աշխատավորների խումբը ստեղծեցին հնագիտական արշավախումբ և սկսեցին Յինի ավերակների առաջին18-օրյա փորձնական պեղումերը, ընդհանուր առմամբ հայտնաբերվեցին ավելի քան 800՝ արձանագրություններ ունեցող օրակուլի ոսկորներ, ինչպես նաև բրոնզե իրեր, խեցեղեն, ոսկրե առարկաներ և մշակութային այլ մասունքներ։ Որոշ մարդիկ այն համարում են Չինաստանում ժամանակակից հնագիտության սկիզբը։ 1929 թվականի գարնանը Լի Ծին գլխավորեց Յինի ավերակների պաշտոնական պեղումները։ Մինչև 1937 թվականի Հակաճապոնական պատերազմի բռնկումը ընդհանուր առմամբ իրականացվել են 15 գիտական պեղումներ (վերոնշյալ մշակութային մասունքների մեծ մասը պահվում է Սինիկայի ակադեմիայի պատմության և բանասիրության ինստիտուտում )։ 1950 թվականից սկսած Չինաստանի գիտությունների ակադեմիան և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիան հաջորդաբար պեղումներ են իրականացրել[11]։

Հատակագիծ և հիմնական մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գտնված Յինի ավերակները ունեն մոտ 6 կիլոմետր երկարություն և 6 կիլոմետր լայնություն, ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 36 քառակուսի կիլոմետր, որի միջով անցնում է Հուան գետը։ Ընդհանուր դասավորությունը հստակ է, Սյաոթուն գյուղում գտնվող պալատի և նախնիների տաճարի ավերակները ծառայում են որպես կենտրոն և օղակաձև բաշխված են Հուան գետի երկու կողմերում։ Գոյություն ունեցող ավերակները հիմնականում ներառում են պալատներ և տաճարների ավերակներ, թագավորական դամբարանի, Հուանպեյ Շանչենի ավերակներ, Հոուկանի ավերակներ, բնակավայրերի ավերակներ (տոհմային համայնքներին պատկանող քաղաքներ), ընտանեկան գերեզմանոցներ, ծիակուների քարանձավներ, ձուլածո պղնձի մնացորդներ, արհեստանոցներ և այլն[12]։

Պալատի և տաճարի ավերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուհաոյի դամբարանի վերականգնում և ցուցադրություն

Հուան գետի հարավային ափին գտնվող Սյաոթուն գյուղը և Խուայուեն Ճուան վյարը, ընդհանուր 71,5 հեկտար տարածքով, այն վայրն էին, որտեղ Շան դինաստիայի թագավորները ապրում էին և վարում կառավարական գործերը, ինչպես նաև Յին ավերակների ամենակարևոր մասն են։

1928 թվականից ի վեր հնագետները հայտնաբերել են ավելի քան 80 շենքերի հիմքեր, ինչպիսիք են պալատները և նախնիների տաճարները:Այս շենքերի մեծ մասը գտնվում է ամուր ու վիթխարի հողահարթակների վրա, որպես հիմնական շինանյութ օգտագործվել են փայտը և լյոսը, կառույցը հիմնականում պահվում է փայտե սյուներով, պատերը կառուցված են խտացված հողային սալերով, իսկ տանիքները՝ ծղոտով, կառուցվածքը հանդիսավոր է, պարզ և նրբագեղ։ Հիմնական շենքերը բարձր են, բարդ և կապակցված են միմյանց հետ։ Ընդհանուր բակը համաչափ է և կանոնակարգված։ Այն դրեց չինական ավանդական դահլիճների կառուցման հիմքերը, ընդհանուր ոճին հետևեցին նաև հաջորդ դինաստիաները։

Պալատի և նախնիների տաճարի ավերակների արևմտյան և հարավային կողմերում կա ձեռքով փորված պաշտպանական խրամ՝ հյուսիսից հարավ 1,1 կիլոմետր, արևելքից արևմուտք 0,65 կիլոմետր երկարությամբ, 10-ից 20 մետր լայնությամբ և 5-ից 10 մետր խորությամբ։ Խրամատի արևելյան և հյուսիսային ծայրերը կապված են Հուան գետի հետ՝ շրջապատելով պալատներն ու նախնիների տաճարները և ձևավորելով ջրհեղեղների վերահսկողության և պաշտպանության խիստ համակարգ, որը կատարում է պալատական ​​քաղաքի գործառույթ։

1976 թվականին Սյաոթուն գյուղից 100 մետր դեպի հյուսիս հայտնաբերվել է Շան դինաստիայի կայսր Ու Տինի կնոջ՝ Ֆուհաոյի դամբարանը, որը Շան կայսերական ընտանիքի մինչ այժմ հայտնաբերված միակ ամբողջապես պահպանված դամբարանն է։ Դամբարանում կան 16 նահատակներ, ինչպես նաև հայտնաբերվել են 1928 արտեֆակտներ, այդ թվում՝ 468 բրոնզ, 755 նեֆրիտ, 564 ոսկոր և մոտ 7000 խեցի։

Արքայական դամբարանի ավերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական գերեզմանատունը գտնվում է Հոուծյաաճուանից և Ուկուան գյուղից հյուսիս՝ Հուանհե գետի հյուսիսային ափին գտնվող բարձրադիր վայրում։ Այն ունի մոտ 450 մետր երկարություն արևելքից արևմուտք և 250 մետր լայնություն հյուսիսից հարավ, ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 11,3 հեկտար։ 1930-ական թվականներից ի վեր այստեղ հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 13 մեծ դամբարաններ և ավելի քան 2000 երկրորդական դամբարաններ, զոհաբերության փոսեր, սայլերով և ձիերով գերեզմանափոսեր, այստեղ հայտնաբերվել են մեծ թվով նրբագեղ մշակված բրոնզ, հասպիս, քարե իրեր, խեցեղեն և այլն։ Ակադեմիական շրջանակներում այն ​​հայտնի է որպես Յինշան (Շան դինաստիայի անվանումը Յինսյու տեղափոխվելուց հետո) կայսրերի դամբարան։

Դամբարանում թաղված շատ մարդիկ են հայտնաբերվել, որն արտացոլում է այդ ժամանակաշրջանի թաղման սովորույթները։ Յինի ավերակների շարքում է Վու Տինի դամբարանը Վանլին թաղամասում՝ ամենամեծ թվով զոհերով։ 68 հոգուց բաղկացած որսորդական խումբը և 18 ձիերը թաղվել են դամբարանի տիրոջ կենդանության օրոք։ Խմբի առաջնորդը ազնվական ընտանիքից էր, ուստի ինքը՝ առաջնորդը, նույնպես երկու զոհ է ունեցել։ Գնահատվում է, որ այս մեծ գերեզմանում կա ընդհանուր առմամբ 164 զոհ, 61–ը՝ մարդկային։ Արքայական դամբարանի զոհաբերության վայրերում եղել են նաև մարդկային զոհաբերություններ։ Շան դինաստիայի ժամանակաշրջանում մարդկային զոհաբերության դեպքերի մեծ մասում օգտագործվել են ռազմագերիներ, իսկ որոշ դեպքերում մահացածների հարազատներն ու զինվորները կամավոր կամ հարկադրաբար զոհաբերվել են։ Զոհաբերության փոսերում գտնվող ռազմագերիները հաճախ գլխատվում էին, մորթվում, նույնիսկ մասնատում նախքան ներս նետվելը։ Նրանց մեջ հայտնաբերվել են նաև մոտ մեկ տարեկան երեխաներ։

Բացի այդ, արքայական դամբարանի արևելքում հայտնաբերվել է երբևէ գտնված ամենածանր բրոնզե իրը։

Հուանպեյի Շանչենի ավերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
[世界遗产在中国] 殷墟

Հուանպեյ Շանչենի ավերակները գտնվում են Հուայուեն Ճուանում ՝ Հուան գետի հյուսիսային ափին, ավանդական Յինսյուի ավերակներից հյուսիս-արևելք, այդ երկուսի միջև մի փոքր համընկնում կա։ Քաղաքային տարածքն ունի գրեթե քառակուսի տեսք ՝ արևելքից արևմուտք 2,15 կմ լայնությամբ և հյուսիսից հարավ 2,2 կմ երկարությամբ, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4,7 քառ. կմ։ Այն շրջապատված է խրամով։

Հուանպեյ Շանչենը թվագրվում է ավելի վաղ է, քան Յինսյուի ավանդական ուշ շրջանի մշակույթը և մի փոքր ավելի ուշ, քան Ճենճոուի (քաղաքային շրջան, ՉԺՀ Հենան նահանգում) վաղ մշակույթը։ Հավանաբար, այն եղել է մայրաքաղաք Շան դինաստիայի կեսերից մինչև ուշ շրջան։

Յինը Շան դինաստիայի ուշ շրջանի մայրաքաղաքն էր։ Այն բանից հետո, երբ Շան դինաստիան իր մայրաքաղաքը տեղափոխեց Յին, այն աստիճանաբար կայունացավ և նրա ազգային հզորությունը հասավ իր գագաթնակետին մինչև Շան դինաստիայի անկումը։ Յինի ավերակները գտնվում են Անյան գետի հարավային ափին, Հենան նահանգի Անյան քաղաքի հյուսիս-արևմուտքում, հյուսիսային ափին կան նաև մի փոքր ավելի հին քաղաքի մնացորդներ։

Յինի ավերակներ և ծյակուների ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յինի ավերակների հայտնաբերումից ի վեր հայտնաբերվել են շուրջ 150,000՝ մակագրություններով ծյակուներ։ Գողությունների և ապօրինի շրջանառության պատճառով ծյակուները ցրված են աշխարհով մեկ։ Ավելի քան 5000 առանձին հիերոգլիֆ է պահպանվել այդ մակագրություններով ծյակուներից, և մոտ 1700 չինական հիերոգլիֆ կարելի է ճանաչել։ Ծյակուներով ամրագրված գրառումները Չինաստանի գրավոր աղբյուրների արժանահավատ պատմությունը հասցնում են մինչև Շան դինաստիա, և ժամանակակից չինական հերոգլիֆների գալիս են ծյակուների զարգացումից։ Ծյակուների ուսումնասիրությունների առաջ բերեցին նոր գիտություն՝ ծյակուների գիտություն (甲骨学):

Յինի ավերակների մշակութային փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյանի հնագիտական արշավախմբի կողմից իրականացրած Յինսյուիի մշակույթային չորս փուլերի բաժանման մեթոդը ընդունվել է բազմաթիվ գիտնականների կողմից[13]։

Ժամանակաշրջան Փուլ Խումբ Բացատրություն
Յինսյուի վաղ շրջանի մշակույթ Առաջին փուլ Առաջին խումբ Շան դինաստիայի մնացորդները Վուտինից առաջ
Երկրորդ փուլ Առաջին խումբ Ծիակուվենները Վուտինի, Ծուկենի և Ծուծիայի ժամանակներում
Երկրորդ խումբ
Յինսյուի ուշ շրջանի մշակույթ Երրորդ փուլ Առաջին խումբ Ծիակուվենները Լինսինի, Քանտինի, Վույիի և Վենտինի ժամանակներում
Երկրորդ խումբ
Չորրորդ փո Առաջին խումբ Ծիակուվենները Դի Ի և Սին կայսեր ժամանակներում
Երկրորդ խումբ

Ոսկորների հետազոտության հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց առաջին հետազոտողը, ով առաջարկեց կովկասյան էթնիկ պատկանելությունը Հենան նահանգի Յինսյուի ոսկորներում, Չինաստանի Հանրապետության գիտնական Լի Ծին էր, նա կարծում էր, որ այդ մնացորդները պատկանում են Շան դինաստիայի թշնամիներին՝ հյուսիս-արևմտյան Ցիանֆան, Թուֆան, Կուեյֆան և այլն[14]։ Գիտնական Յան Սիմեյը հետազոտել է ոսկորները և աջակցել Լի Ծիի այն կարծիքին, որ դրանք պարունակում են կովկասյան ռասային պատկանող հատկանիշներ[15], Յի Հուան նույնպես աջակցել է այդ կարծիքին[16]։

Այնուամենայինիվ գիտնականներ Հան Կանսինը և Փան Ցիֆենը եկել են այն եզրակացության, որ այդ երկու մարդկային ոսկորները ամհատական մուտացիաներ են, և դրանք բավարար չեն հնդեվրոպական ծագման մասին եզրակացություն անելու համար[17]։ Ծիլինի համալսարանի, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հնագիտության իսնտիտուտի և Շանտոնի համալսարանի մի շարք գիտնականներ, օգտագործելով տարբեր մեթոդներ (ներառյալ պեղումների վայրում հայտնաբերված մարդկային ոսկորների միտոքոնդրիալ ԴՆԹ-ի ուսումնասիրությունը), եզրակացրել են, որ Շանի ժողովրդի ծագումը կարող է կապված լինել Հյուսիսարևելյան Չինաստանի արևմտյան մասի և Սիլիաո գետի ավազանի հնագույն ցեղերի հետ, սակայն տարբեր աստիճանի գենետիկական ազդեցություններ է կրել Չինաստանի կենտրոնական հարթավայրերի հնագույն ցեղերից[18][19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 黄河水利委员会黄河志总编辑室 编 (2017). 黄河志·卷11. 河南: 河南人民出版社. էջ 238. ISBN 9787215105560.
  2. UNESCO (2002). Area of property proposed for inclusion and proposed buffer zone (pdf) (Map) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  3. 中国社会科学院考古研究所 编 (1994). 殷墟的发现与研究. 科学出版社. էջ ⅹⅹ. ISBN 7-03-004208-5.
  4. 中国社会科学院考古研究所 编 (2011). 殷墟与商文化·编者前言. 北京: 科学出版社. ISBN 978-7-03-032879-3.
  5. «Yin Xu». UNESCO. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  6. (东汉)张衡. 西京赋. «商人屡迁,前八后五。»
  7. (唐)张守节. 史记正义·殷本纪. «汤自南亳迁西亳,仲丁迁隞,河亶甲居相,祖乙居耿,盘庚渡河南居西亳,是五迁也。»
  8. (唐)张守节. 史记正义·殷本纪 引 竹书纪年. «盘庚徙殷,至纣之灭,七百七十三年,更不徙都。»
  9. 郦道元. 水经注. «洹水出山东,迳殷墟北»
  10. 中国社会科学院考古研究所 编 (1994). 殷墟的发现与研究. 北京: 科学出版社. էջ 1-7.
  11. 贾宇,柳霞 (2008年10月24日). «中国特色考古学:殷墟发掘八十年». 光明日报.
  12. «殷墟世界遗产概况». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  13. 范毓周:《关于殷墟文化考古分期的几个问题》,《中原文物》2010年第4期。
  14. 李濟《安陽》,上海人民出版社,2007年。
  15. 楊希枚〈河南安陽殷墟墓葬中人體骨骼的整理和研究〉,收入《中央研究院歷史語言研究所集刊》附錄,1970年。
  16. 易華〈蒙古人種與印歐人種〉:「新中國成立後殷墟遺跡新發現的人體表明不是個別而是相當多的人源於印歐人。」,收入何星亮主編《宗教信仰与民族文化》第八輯,社會科學文獻出版社,2016年。
  17. 韩康信,潘其风,〈殷墟祭祀坑人头骨的种系〉,收入《安阳殷墟头骨研究》,北京文物出版社,1985年。
  18. «王明辉 商族起源的人骨考古学探索,《华夏考古》 2015 年第 4 期, p51-59» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. «2004年殷墟大司空遗址出土人骨线粒体 DNA 研究报告, 《华夏考古》 2018 年第 2 期» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. «破解殷墟"高加索"人骨之谜». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

安阳殷墟官网Արխիվացված 2021-02-11 Wayback Machine 殷墟發掘照片選集Արխիվացված 2021-10-12 Wayback Machine 史語所殷墟文化展Արխիվացված 2021-10-06 Wayback Machine 青銅器的寶庫-殷墟(չաշխատող հղում)