Մերյան իր կարիերան սկսել է «Մետլաուի» ակումբում: 2013 թվականի դեկտեմբերի 29-ին «Համամ Լիֆի» դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը Թունիսի առաջնությունում[2]: 2015 թվականի սկզբում Մերյան տեղափոխվել է «Սֆակսեն» ակումբ: Փետրվարի 18-ին «Ջերբայի» դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[3]: Փետրվարի 28-ին «Լա Մարսա» ակումբի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը «Սֆակսենի» կազմում[4]:
2015 թվականին Մերյան Թունիսի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Աֆրիկայի գավաթի մինչև 23 տարեկանների խաղարկությանը Սենեգալում: Մրցաշարում նա խաղացել է Զամբիայի[5], Սենեգալի[6] և Հարավաֆրիկյան Հանրապետության[7] հավաքականների դեմ: