Յաշ Էբ Շոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաշ Էբ Շոկ
Դիմանկար
Մասնագիտությունթագավոր և կառավարիչ
Զբաղեցրած պաշտոններAjaw of Tikal?
 Yax Ehb' Xook Վիքիպահեստում

Յաշ Էբ Շոկ (բառացի՝ Կանաչ Շնաձուկ, նաև՝ Յաշ Մոչ Շոկ[1], ), հին Մայաների Մութուլ թագավորության, որի մայրաքաղաքն էր Տիկալը, առաջին հայտնի տիրակալը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաշ Էբ Շոկը իշխել է մեր թվարկության 1-ին դարում (ըստ այլ գնահատականների՝ մ.թ.ա․ 219-ից 238 թվականների ընթացքում [2]) և մի քանի ավելի ուշ տեքստերում նրան անվանում են Տիկալի առաջին դինաստիայի հիմնադիր, չնայած այն բանին, որ հաստատվել է ավելի վաղ կառավարիչների գոյությունը (հնարավոր է նա միավորել է Տիկալի դինաստիաները կամ հատկապես հաջողակ է եղել ռազմական գործերում)[1][2]։ Նա ծագել էր «Ագավեի բլուրներից»՝ կիսալեգենդար նախնյաց տանից, որտեղից էլ ծագել են Քանուլի թագավորության ղեկավարներ Յաշչիլանը և Կոպանի իշխանների առաջին տոհմը։ Ագավեի բլուրները սովորաբար նույնացվում է կա՛մ Տիկալից հյուսիս գտնվող խոշոր նախադասական Էլ-Միրադոր քաղաք, կա՛մ նույնքան մեծ քաղաքային Կամինալխուի բնակավայր (ժամանակակից Գվատեմալա քաղաքում) հետ։ Յաշ Էբ Շոկի հնարավոր դամբարամը՝ «դամբարան 85»-ը, գտնվում է Հյուսիսային Ակրոպոլիսի կենտրոնում[1].

Յաշ Աբ Շոկից հետո 1-3-րդ դարերի ընթացքում գահ են բարձրացել 7 տիրակալներ, որոնց անուններն անհայտ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Drew, 1999, էջ 187
  2. 2,0 2,1 Morley&Sharer, 1994, էջ 175

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Drew, David The Lost Chronicles Of The Maya Kings. — Weidenfield & Nicolson, 1999. — ISBN 0-297-81699-3
  • Martin, Simon; Grube, Nikolai Chronicle of the Maya Kings and Queens: Deciphering the Dynasties of the Ancient Maya (2nd ed.). — London and New York: Thames & Hudson, 2008. — ISBN 9780500287262
  • Morley S.G., Sharer R.J. The Ancient Maya. — Stanford University Press, 1994. — 892 с. — ISBN 9780804721301

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беляев Д. Д. «Правители Тикаля». «МесоАмерика.Ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  • «История города Тикаль (Яшмутуль) царства Мутуль». «Древняя МезоАмерика». Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
Նախորդող՝
Տիկալում առաջին դինաստիան
1-ին դար մ.թ.ա. ե.
Հաջորդող՝
7 անհայտ կառավարիչներ