Յան Ռեյ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ռեյ Սմիթ
իսպ.՝ Ian Smith
Քաղաքացիությունը  Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1998(1998-03-06)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Գուապիլես, Լիմոն, Կոստա Ռիկա[2]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան և պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա «Նորչյոպինգ»
Համար 23
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2017 Կոստա Ռիկա Սանտոս դե Գուապիլես 32 (0)
2016  Շվեդիա Համարբյու 0 (0)
2018— Շվեդիա «Նորչյոպինգ» 2 (1)
Ազգային հավաքական
2015 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա (մինչև 17) 4 (0)
2017— Կոստա Ռիկա Կոստա Ռիկա (մինչև 20) 8 (0)
2018— Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 12 մայիսի, 2018

Յան Ռեյ Սմիթ Կուրոս (իսպ.՝ Ian Rey Smith Quirós, մարտի 6, 1998(1998-03-06)[1], Գուապիլես, Լիմոն, Կոստա Ռիկա[2]), կոստառիկացի ֆուտբոլիստ, «Նորչյոպինգ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը «Սանտոս դե Գուապիլես» ակումբի սան է։ 2015 թվականի ապրիլի 5-ին մասնակցել է «Ունիվերսիդադ դեդ Կոստա Ռիկայի» դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում[3]։ 2016 թվականի ամռանը Յանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է շվեդական «Համարբյու» ակումբ, սակայն այդպես էլ չի կատարել իր նորամոտն ակումբի կազմում և վերադարձել է հետ։ 2018 թվականի սկզբին Սմիթը պայմանագիր է կնքել «Նորչյոպինգ» ակումբի հետ։ Փետրվարի 17-ին կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով Շվեդիայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող «Հելսինգբորգ» ակումբի դեմ խաղին[4]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Կոստա Ռիկայի պատանեկան հավաքականի կազմում Սմիթը մասնակցել է Չիլիում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ռուսաստանի[5], Հարավաֆրիկյան Հանրապետության[6], Ֆրանսիայի[7] և Բելգիայի[8] հավաքականների դեմ խաղերին։ 2017 թվականին Կոստա Ռիկայի երիտասարդական հավաքականի կազմում Սմիթը մասնակցել է իր հայրենիքում անցկացվող ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որի ընթացքում մասնակցել է Սալվադորի[9], Տրինիդադ և Տոբագոյի[10], Բերմուդյան կղզիների[11] և Հոնդուրասի[12] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Հարավային Կորեայում։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Իրանի[13], Պորտուգալիայի[14], Զամբիայի[15] ու Անգլիայի[16] հավաքականների։

2018 թվականի մայիսին ընդգրկվել է Կոստա Ռիկայի հավաքականի կազմում (23 խաղացող)՝ մասնակցելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[17], որի ընթացքում մասնակցել է Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղին[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 worldfootball.net(բազմ․)
  3. «Ունիվերսիդադ դեդ Կոստա Ռիկա VS. Սանտոս դե Գուապիլես 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 5.
  4. «Նորչյոպինգ VS. Հելսինգբորգ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 17.
  5. «Ռուսաստան (մինչև 17) VS. Կոստա Ռիկա (մինչև 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 23.
  6. «ՀԱՀ (մինչև 17) VS. Կոստա Ռիկա (մինչև 17) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 19.
  7. «Ֆրանսիա (մինչև 17) VS. Կոստա Ռիկա (մինչև 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 30.
  8. «Բելգիա (մինչև 17) VS. Կոստա Ռիկա (մինչև 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 3.
  9. «Կոստա Ռիկա (մինչև 20) VS. Սալվադոր (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 19.
  10. «Կոստա Ռիկա (մինչև 20) VS. Տրինիդադ և Տոբագո (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.
  11. «Կոստա Ռիկա (մինչև 20) VS. Բերմուդյան կղզիներ (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 25.
  12. «Հոնդուրաս (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 2.
  13. «Իրան (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 21.
  14. «Կոստա Ռիկա (մինչև 20) VS. Պորտուգալիա (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 24.
  15. «Կոստա Ռիկա (մինչև 20) VS. Զամբիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 27.
  16. «Անգլիա (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 31.
  17. Tyers, Alan (2018 թ․ մայիսի 30). «Costa Rica World Cup 2018 squad and team guide» – via www.telegraph.co.uk.
  18. «Շվեյցարիա VS. Կոստա Ռիկա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]