Յան Հան Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Հան Սոն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1992(1992-12-06)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԳվանջու, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունKorea National Sport University?, Gwangju Physical Education Middle School? և Gwangju Gwangcheon Elementary School?
Մասնագիտությունսպորտային մարմնամարզիկ
 Yang Hak-seon Վիքիպահեստում

Յան Հան Սոն (կորեերեն՝ 양학선, դեկտեմբերի 6, 1992(1992-12-06)[1], Գվանջու, Հարավային Կորեա), հարավկորեական մարմնամարզիկ, աշխարհի և օլիմպիական չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականին Կվանգջուում։ Մարմնամարզությամբ զբաղվել է 9 տարի` հետևելով ավագ եղբոր օրինակին։ 2010 թվականին դարձել է Ասիական խաղերի չեմպիոն։ 2011 թվականին առաջին անգամ հաղթել է աշխարհի առաջնությունը։ 2012 թվականին Ամառային օլիմպիական խաղերին հենացատկում նվաճել է ոսկե մեդալ։ 2013 թվականին կրկին հաղթել է աշխարհի առաջնությունում։ 2014 թվականին դարձել Ասիական խաղերի մրցանակակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Հան Սոն» հոդվածին։