Յան Գրեգուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յան Գրեգուշ
Jaan.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Slovakia.svg Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1991(1991-01-29)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Նիտրա, Q3496420?, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 189
Քաշ 70
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Կոպենհագեն
Համար 16
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009

2009֊2015

2013

2015-2016

2016-մինչ հիմա

Սլովակիա Նիտրա

Չեխիա Բանիկ (Օստրավա)

Անգլիա   Բոլթոն Ուոնդերերս

Չեխիա Յաբլոնեց

Դանիա Կոպենհագեն

4 (0)

95 (4)

0 (0)

32 (6)

46 (2)
Ազգային հավաքական
2009-2010

2010-2012

2015-մինչ հիմա

Սլովակիա Սլովակիա (մինչև 19 տ.)

Սլովակիա Սլովակիա (մինչև 21 տ.)

Սլովակիա Սլովակիա

7 (0)

19 (2)

16 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յան Գրեգուշ (սլովակ.՝ Ján Greguš, հունվարի 29, 1991 թ., Նիտրա, Չեխոսլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, Կոպենհագեն ֆուտբոլային ակումբի և Սլովակիա ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է Նիտրա ակումբի երիտասարդական կազմում։ 2009 թ. սկսել է խաղալ ակումբի հիմնական կազմում։ Նիտրայի կազմում անցկացնելով 4 հանդիպում ֆուտբոլիստը տեղափոխվում է չեխական Բանիկ ակումբ։ 2013 թ. Գրեգուշը վարձավճարով տեղափոխվում է անգլիական Բոլթոն Ուոնդերերս, որի կազմում խաղադաշտ դուրս չի գալիս։ Հայտնի չեխ ֆուտբոլիստ Ռադեկ Սլոնչիկը նշում էր, որ Անգլիայում անցկացրած տարին ֆուտբոլիստին տվել է թանկարժեք փորձ[2]։ 2014 թ. դեկտեմբերին ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրում չեխական Յաբլոնեց ակումբի հետ[3][4]։ Առաջին հանդիպումը նոր ակումբի կազմում անցկացրել է 2015 թ. փետրվարի 20-ին։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի երիտասարդական հավաքականի ավագն է[5]։ 2015 թ. մարտի 23-ին Գրեգուշը հրավիրվել է Սլովակիայի ազգային հավաքական մասնակցելու Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղին։ Այս խաղում Գրեգուշը մնում է պահեստայինների նստարանին[6]։ Ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 31֊ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Չեխիայի ազգային հավաքականի հետ։ Այս խաղում Գրեգուշը դառնում է խաղի միակ գոլային փոխանցման հեղինակը, իսկ գոլի հեղինակ է դառնում Օնդրեյ Դուդան[7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիա Յաբլոնեց

  • Չեխիայի առաջնության բրոնզե մեդալակիր ֊ 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]