Jump to content

Յան Բին (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Բին
Ծնվել է1963թ
ԾննդավայրՆանկին, Չինաստան
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Աշխատանքգործարար

Յան Բին, չին-հոլանդացի գործարար է, ով Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը, ըստ 2001 թվականի Ֆորբս ամսագրի։ Նա ժամանակին այգեգործության և անշարժ գույքի ոլորտում ակտիվներ, ինչպես նաև Չինաստանի եվրաասիական գյուղատնտեսական հոլդինգներում և Հոլանդական գյուղերում բաժնետոմսեր ուներ։ 2002 թվականին Յան Բինին ձերբակալեցին հարկերից խուսափելու մեղադրանքով։ 2003 թվականին Յան Բինը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։  Յան Բինը բանտից ազատ է արձակվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանը ծնվել է Նանկինում, հինգ տարեկանում կորցրել է ծնողներին։ Յան Բինին դաստիարակել են տատիկն ու հարազատները։ Նա Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նախկին սպա էր։  Ավելի ուշ՝ 1987 թվականին, նա արտագաղթել է Նիդեռլանդներ, որտեղ զբաղվել է տեքստիլ բիզնեսով և ստացել Նիդեռլանդների քաղաքացիություն։  1995 թվականին Յան Բինը վերադարձավ Չինաստան և սկսեց խոլորձներ աճեցնել Շենյանում՝ օգտագործելով այգեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք սովորել էր Նիդեռլանդներում։

2002-ի սեպտեմբերին Հյուսիսային Կորեան Յան Բինին նշանակեց Սինիջու հատուկ վարչական շրջանի նահանգապետ և տնտեսական զարգացման ղեկավար[1]։ Նրա նշանակումից անմիջապես հետո Չինաստանի իշխանությունները նրան վտարեցին տնից և հոկտեմբերի 4-ին տնային կալանքի ենթարկեցին։  Նոյեմբերին նա ձերբակալվել էր հարկերից խուսափելու պաշտոնական մեղադրանքով։ 2003 թվականի հուլիսին Յան Բինը պաշտոնապես դատապարտվեց 18 տարվա ազատազրկման և տուգանվեց 2,3 միլիոն յուանով[2]։ Այս մեղադրանքներից շատերը կապված էին Շենյան հոլանդական արվարձանում 220 հա մակերեսով կառուցապատման նախագծի՝ Հոլանդական գյուղերի կառուցման հետ[2]։ Ծախսերը ներառում էին գյուղատնտեսական նպատակներով ձեռք բերված հողի վրա անշարժ գույքի օբյեկտների կառուցումը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Schuman/Sinuiju (2002 թ․ սեպտեմբերի 30). «The Hermit Kingdom's Bizarre SAR». TIME. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  2. 2,0 2,1 Jonathan Watts (2003 թ․ հուլիսի 15). «Tycoon jailed for 18 years». The Guardian. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  3. John Gittings (2003 թ․ հունիսի 13). «China's wealthy orchid king on trial for fraud». The Guardian. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]