Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարան
Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մինսկ |
Վայր | Բելառուս |
Հասցե | Յանկա Կուպալայի 4 |
Հիմնադրվել է | ապրիլի 19, 1944 |
Տնօրեն | Q110204291? |
Կայք | kupala-museum.by |
![]() | |
![]() |
Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարան (բելառուս․՝ Дзяржаўны літаратурны музей Янкі Купалы), գրականության թանգարան Մինսկում՝ նվիրված բելառուս դասական, ԲԽՍՀ ժողովրդական գրող Յանկա Կուպալայի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հիմնադրվել է Բելառուսի գիտությունների ակադեմիային կից՝ 1944 թվականի մայիսի 19-ին, ԲԽՍՀ ժողովրդական կոմիսաների խորհրդի № 268 որոշմամբ։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը եղել է Յանկա Կուպալայի կինը՝ Վլադիսլավա Լուցևիչը։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1945 թվականի սեպտեմբերի 20-ին։
Մշտական ցուցադրության կազմակերպումը ձգձգվել է, քանի որ տունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այրվել է և վերացել են գրողի գրադարանն ու հարուստ արխիվը։
1959 թվականի նոյեմբերի 9-ին թանգարանը տեղափոխվել է Յանկա Կուպալայի անվան փողոցի վրա գտնվող շինություն, որտեղ ստեղծվել է գրողի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցադրություն։ 1995 թվականին թանգարանի հենքի վրա ստեղծվել է Յանկա Կուպալայի անվան միջազգային հիմնադրամը։ 2006 թվականի հունվարի 1-ին թանգարանի հիմնական ֆոնդը կազմել է 30 319 ցուցանմուշ, որից 8 505-ը գիտա-օժանդակ։ Բոլոր ֆոնդային առարկաները բաշխվել են 16 հավաքածուների։ Թանգարանն ունի 4 մասնաճյուղ.
- «Вязынка»
- «Левки»
- «Окопы»
- «Яхимовщина»
Թանգարանն ընդգրկված է թանգարանների եվրոպական կատալոգում, հանդիսանում է նաև Թանգարանների միջազգային խորհրդի անդամ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Государственный литературный музей Янки Купалы»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-04-03