Jump to content

Յայոի Կուսամայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յայոի Կուսամայի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունBentenchō?
Հասցե東京都新宿区弁天町107162-0851
Հիմնադրվել է2014
ՀիմնադիրYayoi Kusama?[1]
Կայքyayoikusamamuseum.jp(ճապոներեն)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Յայոի Կուսամայի թանգարան (ճապոներեն՝ 草間彌生美術館), ճապոնացի բազմաժանր նկարչուհի Յայոի Կուսամայի ստեղծագործությունների արտացոլմանն ու լուսանանմանը նվիրված ժամանակակից արվեստի թանգարան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում[2]։ Գտնվում է Տոկիոյի արևմտյան արվարձանում՝ Շինջուկու Ուորդում[3][4]։ Թանգարանի հինգհարկանի շենքը կառուցվել է ճարտարապետական Կումե Սեկկեյ ֆիրմայի նախագծով[5]։ Շինարարությունն ավարտվել է 2014 թվականին[6], իսկ բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականին։ Ընդ որում՝ այդ հանդիսությունը զուգակցվել է նկարչուհու վեց հարյուր աշխատանքներ ընդգրկող ցուցահանդեսի բացման հետ[7]։ Թանգարանի հարկաբաժիններից մեկը նվիրված է հավերժության թեմաներով Կուսամայի ստեղծած ինստալյացիաների ցուցադրությանը, որը վերնագրված է՝ «Դդումները հավերժությունից այն կողմ ճչում են սիրո մասին»[8]։

Թանգարանն օրական ընդունում է 200 այցելու, որոնց տրվում են կոնկրետ ժամ նշված տոմսեր[8][9]։ Բացվելուց ընդամենը մեկ տարի անց՝ 2018 թվականին թանգարանն առաջին տեղն է զբաղեցրել Time Out ամսագրի պատրաստած «Աշխարհի լավագույն թանգարաններ» ցանկում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://yayoikusamamuseum.jp/about/museum/
  2. McCurry, Justin (2017 թ․ սեպտեմբերի 30). «Avant-garde legend Yayoi Kusama gets her own museum in Tokyo». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին – via www.theguardian.com.
  3. Magazine, Wallpaper* (2017 թ․ նոյեմբերի 23). «A new Tokyo museum designed by Kume Sekkei brings us closer to the art of Yayoi Kusama». Wallpaper*. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  4. Tokio, Christoph Neidhart (2019 թ․ փետրվարի 15). «Poppig, bunt - und ausweglos». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին – via Sueddeutsche.de.
  5. Blahut, Chelsea. «Yayoi Kusama's Museum in Tokyo to Open Oct. 1». www.architectmagazine.com. The journal of the American Institute of Architects. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  6. Sulcas, Roslyn (2017 թ․ օգոստոսի 15). «Yayoi Kusama to Open Her Own Museum in Tokyo». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին – via NYTimes.com.
  7. «yayoi kusama opens museum in tokyo, a world of infinite polka-dots». designboom | architecture & design magazine. 2017 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  8. 8,0 8,1 «New museum in Tokyo provides a home for Kusama's enigmatic, fascinating works». Stars and Stripes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  9. EDT, David Farley On 6/27/19 at 9:33 AM (2019 թ․ հունիսի 27). «The 8 Best Museums in Tokyo». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «The 50 best things to do in the world right now». Time Out Worldwide. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յայոի Կուսամայի թանգարան» հոդվածին։