Յալթայի պատմագրական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալթայի պատմագրական թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՅալթա
Հիմնադրվել է1892
Քարտեզ
Քարտեզ

Յալթայի պատմագրական թանգարան (ռուս.՝ Ялтинский историко-литературный музей), հիմնադրվել է 1892 թվականին Ղրիմյան լեռնային ակումբին կից և դարձել Յալթայի բնակիչների մշակութային կյանքի հիմնական կենտրոններից մեկը[1][2]։

Թանգարանը 20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման օրվանից Յալթայի պատմագրական թանգարանը կրել է և՛ կառուցվածքային, և՛ գեղարվեստական զգալի փոփոխություններ։ 1918 թվականից այն սկսել է գործել անկախ, փոխել է իր անունը՝ դառնալով Յալթայի բնական պատմության թանգարան, 1924 թվականին դարձել է գավառագիտկան թանգարան, 1932 թվականին միացել է Արևելյան թանգարանին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում ռազմական գործողությունների ընթացքում արժեքավոր ցուցանմուշները տեղափոխվել են Նովոսիբիրսկ, իսկ 1944 թվականի ապրիլի 28-ին թանգարանը նորից բացվել է հանրության համար։ 1957 թվականին մշակութային հաստատության ենթակայությանն է հանձնվել Կ. Ա. Տրենևի և Պ. Ա. Պավլենկոյի գրական հուշահամալիր տուն-թանգարանը, իսկ 1970 թվականին Մ. Զ. Բիրյուկովի նախկին տուն-թանգարանում բացվել է մասնաճյուղը։ 1977 թվականին ստեղծվել է նոր, առանձին ցուցադրություն «Յալթայի նախահեղափոխական շրջանի առաջավոր ռուսական և ուկրաինական մշակույթ և գրականություն» խորագրով։ 1985 թվականին թանգարանի անունը կրկին փոխվել է` դառնալով պատմական թանգարան։ Չորս տարի անց, որպես առանձին հաստատություն, Գուրզուֆի Ալեքսանդր Պուշկինի թանգարանը մտել է Յալթայի պատմական թանգարանի կազմում, 1999 թվականից կրկին դարձել է անկախ հաստատություն։ 1990 թվականին թանգարանը կրկին վերանվանվել է Յալթայի պետական պատմագրական թանգարան։

1996 թվականից թանգարանն ակտիվորեն ներգրավված է երկրի մշակութային կյանքում. անցկացնում է Դմիտրիևյան ընթերցումներ, որոնք պատմում են Ղրիմի հարավային ափի պատմությունը, մասնակցում է տարբեր մակարդակների քաղաքային, միջազգային մշակութային միջոցառումների։

Թանգարանի մշակութային կյանքը 21-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից թանգարանը կոչվում է Յալթայի պատմագրական թանգարան։ Հաստատության հիմնական շենքը Նիկոլայ Պետրովիչ Կրասնովի կողմից նախագծված տունն է, որը գտնվում է Պուշկինի փողոցի 5 հասցեում։ Եկատերինսկի փողոցի 8 հասցեում տեղակայված են Լեսյա Ուկրաինկայի թանգարանը, որը գտնվում է մշակութային հաստատության և «Յալթայի մշակույթը 19-20-րդ դարի սկզբին» ցուցահանդեսի ենթակայության ներքո։ Նիկոլայ Զոտովիչի Բիրյուկովի տուն-թանգարանը նույնպես համարվում է մասնաճյուղ։

Իր պատմության ընթացքում թանգարանը կարողացել է հավաքել ավելի քան 150000 տարբեր ցուցանմուշներ, որոնք ներկայացված են ցուցասրահներում և ֆոնդերում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]