Մրցույթ (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրցույթ
անգլ.՝ Contest
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին և դրամա
Թվական2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորAnthony Joseph Giunta?[1]
ԴերակատարներChris Riggi?, Քենթոն Դյութի, Մարկ Ջոն Ջեֆրիս, Մերի Բեթ Փեյլ, Ռոբերտ Վուլ և Քեթրին ՄաքՆամարա
Նկարահանման վայրՆյու Յորք
Տևողություն87 րոպե

Մրցույթ (անգլ.՝ Contest), 2013 թվականի ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմ, որի սցենարիստը և ռեժիսորը Էնթոնի Ջոզեֆ Ջյունտան է, իսկ գլխավոր դերակատարներն են Կենտոն Դյութին, Դենիել Ֆլաերտին, Քեթրին ՄաքՆամարան և Մերի Բեթ Փեյլը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականին Միլ Վալլիի կինոփառատոնում և ցուցադրվել է «Cartoon Network»-ով 2013 թվականի հոկտեմբերի 6-ին՝ որպես իրենց «Stop Bullying, Speak Up» գովազդի մաս։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլինգի ենթարկված դեռահաս խոհարարը ցանկանում է փրկել իր տատիկի բիզնեսը և մասնակցում է հեռուստատեսային խոհարարական մրցույթի՝ մրցանակը շահելու համար, որտեղ հանդիպում է իրեն բուլինգի ենթարկած՝ Մեթ Փրայլեկին, որը հանկարծ փորձում է դառնալ իր նոր ընկերը։ Միևնույն ժամանակ Մեթի եղբայրը՝ Քայլը, ցանկանում է, որ նա չարագործություններ անի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կենտոն Դյութի Մեթ Փրայլեկ Մեթ Փրայլեկ
Դենիել Ֆլաերտի Թոմի Դոլեն Թոմի Դոլեն
Քեթրին ՄաքՆամարա Սառա Օ՛Մելի Սառա Օ՛Մելի
Մերի Բեթ Փեյլ «Գրան» Անժելա Մարիա Տուչի «Գրան» Անժելա Մարիա Տուչի
Քայլ Դին Մեյսի Քայլ Փրայլեք Քայլ Փրայլեք
Ալեքս Բոնիելլո Ջո Գրասսո Ջո Գրասսո
Օուեն Թիգ Բոբի Բաթլեր Բոբի Բաթլեր
Թալոն Աքերման Ուիլ Թերքին Ուիլ Թերքին
Քրիս Ռիգգի Նեդ Նեդ
Յան Ուչկովսկի Ֆիլիպ Քինգ Ֆիլիպ Քինգ
Թինա Բենկո Ռոնդա Ռոնդա
Մորգան Բ. Աքերման Լադա Բարտոշ Լադա Բարտոշ
Մարկ Ջոն Ջեֆերիս Խավի Խավի
Ռոբերտ Վուլ Զաք Կոնտի Զաք Կոնտի
Ռիկի Ուլման Ռիփ Ռիփ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նախնական արտադրությունը սկսվել է 2012 թվականի փետրվարի 1-ին և ավարտվել է 2012 թվականի հունիսի 12-ին։ Արտադրությունը տեղի է ունեցել Լիբերթիում, Նյու Յորք և Ֆոլսբուրգում (Նյու Յորք)՝ 2012 թվականի հունիսի 13-ից մինչև 2012 թվականի հուլիսի 13-ը։ Հետարտադրությունն ավարտվել է 2013 թվականի հոկտեմբերի 5-ին «Mill Valley» կինոփառատոնում Ֆիլմի դեբյուտից անմիջապես առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի վերջին, իսկ պրեմիերան կայացել է հաջորդ երեկոյան՝ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին, Cartoon Network-ում։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմը ստացել է երկու գրախոսություն, երկուսն էլ դրական[2]։

Միլլ Վալլիի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է հանդիսատեսի համակրանք անվանակարգին։ Նաև ստացել է «ընտանիքի ընտրություն» անվանակարգը։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Սիուֆֆոն, որը հայտնի է Barstool Sports-ի «Ռիա» անունով, մասնակցել է մրցույթին և նրան առաջարկվել է ունենալ դերակատարում։ Նա ստիպված է եղել հրաժարվել, որպեսզի բաց չթողնի ավագ դպրոցի քննությունները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Contest». Rotten Tomatoes.
  3. AYG Comedy Podcast: Ria from Barstool - Italian Girl (անգլերեն), Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]