Մրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մրոց»
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1926
ՀրատարակչությունՍովետական գրող
ՎիքիդարանՄրոց

Մրոց, պատմվածք, Ակսել Բակունցի՝ 1926 թվականի ստեղծագործություն։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մրոց» առաջին անգամ հրապարակվել է 1926 թվականի մայիսի 30-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա 1927 թվականի «Մթնաձոր» ժողովածուի մեջ[1]։։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրոցը մի յուրահատուկ աշխարհ էր և Մրոցի ձորերով անցնողին թվում էր, թե վեջին սարը իրեն ծանոթ աշխարհի սահմանն էր։ Սարից այն կողմ ընկած էր անմարդաբնակ մի երկիր, որի անտառներում վխտում էին արջերը։ Առաջին հանդիպած մարդն այդ ձորում տարօրինակ էր երևում և ոչ ոք չգիտեր, թե ինչու էր գյուղի անունը Մրոց։ Գուցե տերտերը բազմաթիվ պատմություններ պատմեր Մրոցի մասին, բայց դրանք թեական էին, վաղուց մեռած պառավների ավանդական զրույցներից եկած։ Հավաստի էր միայն այն, որ Մրոցը հնուց ի վեր իր տեղն էր։ Գյուղի տների հաստ պատերին, անտաշ քարերին նայելիս թվում էր՝ անհիշելի ժամանակներից մարդ չի ապրել։ Կողքից այդպես էին մտածում, որովհետև Մրոցը հեռու էր, մոռացված, ճամփան դժվար, ճամփի վրա կանաչ խոտ։ Ժամանակի ընթացքում ոչ ոք չէր եղել, ով շեն կպահեր տները, առվակներն էին դարերի ընթացքում քերել փեշերը, ժայռերը գլորել, մաշել, կարծր քարեր և փորել խոր անդունդներ, ուր կուսական անտառներ կային։ Մրոցն գյուղխորհուրդ ուներ, գլուղխորհրդի նախագահ։ Մրոցը՝ նեղլիկ փողոցներով գյուղ էր, որտեղ ամեն քայլափոխի կհանդիպեիր դարերով կուտակված գոմաղբ, կեղտոտ աղբյուրներ, որտեղով անցնում էին կենդանինները և ջուրը պղտորում։ Գյուղի կենտրոնում էր խրճիթ-ընթերցարանը, որը նման էր մարագի, ներսում՝ պատերին, մի քանի պլակատ։ Մրոցում շատ տներ մինչև այժմ էլ տոնում էին մի ուրիշ Նոր տարի, որին Նավասարդ էին ասում։ Մեծ իրադարձություն էր Մրոցի համար, երբ մի անգամ էլ ձիերի վրա մի մեքենա բերեցին։ Նախագահը կարդաց ստացած գրությունն այն մասին, թե «Ուղարկում ենք մի տրիեր․ առաջարկում ենք նախագահի անմիջական պատասխանատվությամբ հսկել մեքենային՝ ցնոր կարգադրություն»։ Ամբողջ գյուղի համար զարմանք էր մեքենան, քանի որ ոչ ոք մեքենա չէր տեսել։ Նախագահը մոտենում էր բազմությանն և զարմանում, թե ինչու են մարդիկ այդպիսի հետաքրքրությամբ նայում մեքենային՝ կարծես երբեք մեքենա չեն տեսել։ Նախագահին հարցնում են, թե ինչի համար էր մեքենան և նա պատասխանում է, թե հեռու բարեկամներին նամակ ուղարկելու։ երկար ժամանակ Մրոցը խոսում էր մեքենայից,Մրոցի համար զարմանալի էր մեքենա տեսնելը այդ անճանանչ գյուղում[2] Գյուղը երկար կկարծեր, թե մեքենան «ծտի թևով» հեռու հարազատին նամակ հասցնելու համար է, եթե մի օր գյուղ չգար մի գյուղատնտես։ Նա եկել էր գյուղացիներին մեքենայով ցորեն զտել սովորացնելու և մեծ եղավ նրա զարմանքը, երբ ձեռքը ներս տարավ մեքենայից ներս՝ չաշխատելու պատճառն իմանալու, և այնտեղից նամակներ դուրս հանեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բակունց, Ակսել (1959). հոդվածների ժողովածու. Երևան: հայկական ՍՍՌ ԳԱ. էջ 281.
  2. Բակունց, Ակսել (1986). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 101–105.