Մտահանգում
Մտահանգումը մտքի ձև է, որի շնորհիվ մեկ կամ մի քանի դատողություններից բխեցվում է նոր դատողություն։ Մտահանգումներն ուսումնասիրվում են տրամաբանության և առաջին հերթին ձևական տրամաբանության կողմից։ Ձևական տրամաբանությունը վերացարկում է մտահանգման հոգեբանական կողմից և ուսումնասիրում միայն նրա կառուցվածքային կողմը։ Ինչպես նշվեց մտահանգումը մտքի այնպիսի ձև է, որի շնորհիվ մեկ կամ ավելի դատողություններից՝ նախադրյալներից, բխեցվում է մեկ այլ դատողություն՝ եզրակացություն։ Օրինակ, «ԵՊՀ ուսանող Գ. Ա. այժմ Մոսկվայում է»։ դատողությունից կարելի է բխեցնել հետևյալ եզրակացությունը. «Որոշ ԵՊՀ ուսանողներ այժմ Մոսկվայում են»։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մտահանգումները լինում են՝
- անհրաժեշտ
- հավանական
Անհրաժեշտ մտահանգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն մտահանգումները, որոնց եզրակացությունն անհրաժեշտորեն է բխում նախադրյալ(ներ) ից, կոչվում են «անհրաժեշտ մտահանգումներ»։ Վերը ներկայացված մտահանգումն անհրաժեշտ մտահանգում է։ Եթե ԵՊՀ որևէ ուսանող իսկապես Մոսկվայում է, ապա տվյալ դատողության եզրակացությունն անհրաժեշտաբար ճշմարիտ է։ Այն մտահանգումները, որոնց եզրակացությունը նախադրյալներից բխում է ոչ անհրաժեշտորեն, կամ որոնց եզրակացությունը միայն հավանական է, կոչվում են «հավանական մտահանգումներ»։
Հավանական մտահանգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավանական մտահանգման օրինակ է հետևյալը.
![]() |
«Մեր գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ ծառայել են ՀՀ բանակում»,
«Հայկը մեր գյուղից է», «Հայկը տղամարդ է» «Հետևաբար մեր գյուղի Հայկը հավանաբար ծառայել է ՀՀ բանակում»։ |
![]() |
Այս օրինակում, եզրակացությունը՝
![]() |
«Մեր գյուղի Հայկը ծառայել է ՀՀ բանակում» | ![]() |
ոչ թե անհրաժեշտաբար չի բխում վերը նշված երեք նախադրյալներից։ Այն հավանական է։ Անհրաժեշտ մտահանգման օրինակ է նաև հետևյալը.
![]() |
(1)«Բոլոր մարդիկ մահկանացու են։ (2) Սոկրատեսը մարդ է։ (3) Հետևաբար Սոկրատեսը մահկանացու է» | ![]() |
։ Այս օրինակում (1) և (2) դատողությունները կլինեն նախադրյալները, իսկ (3) դատողությունը՝ եզրակացությունը։ Մտահանգման եզրակացությունը հանդիսացող դատողությանը հանգելը հնարավոր է դառնում շնորհիվ մտահանգման մաս կազմող հասկացությունների փոխհարաբերության։ Սոկրատեսի վերաբերյալ օրինակում, (1) նախադրյալը կապ է հաստատում «մարդ» և «մահկանացու» հասկացությունների, (2) նախադրյալը կապ է հաստատում «Սոկրատես» և «մարդ» հասկացության միջև։
(3) դատողությունը՝ մտահանգման եզրակացությունը, կապ է հաստատում «Սոկրատես» և «մահկանացու» հասկացությունների միջև։ Փաստորեն, այս մտահանգման մեջ «մարդ» հասկացությունը «կամուրջ» է հանդիսանում՝ հնարավորություն է ընձեռում տրամաբանական կապ հաստատել «Սոկտրատես» և «մահկանացու» հասկացությունների միջև։
ԵՊՀ ուսանողների վերաբերյալ վերը ներկայացված մտահանգումն անմիջական մտահանգման օրինակ է։ Անմիջական են կոչվում բոլոր այն մտահանգումները, որոնք ունեն ընդամենը 1 նախադրյալ։ Եվս մեկ անմիջական մտահանգում ներկայացնենք.
![]() |
«Բոլոր կաթնասունները քորդավոր կենդանիներ են» | ![]() |
դատողությունից կարելի է եզրակացնել, որ «(Առնվազն) որոշ քորդավոր կենդանիներ կաթնասուններ են»։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hacking Ian (2011)։ An Introduction to Probability and Inductive Logic։ Cambridge University Press։ ISBN 0-521-77501-9
- Jaynes Edwin Thompson (2003)։ Probability Theory: The Logic of Science։ Cambridge University Press։ ISBN 0-521-59271-2։ Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 11-ին։ Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2
- McKay David J.C. (2003)։ Information Theory, Inference, and Learning Algorithms։ Cambridge University Press։ ISBN 0-521-64298-1
- Tijms Henk (2004)։ Understanding Probability։ Cambridge University Press։ ISBN 0-521-70172-4
Ինդուկտիվ հետևություն.
- Carnap Rudolf, Jeffrey Richard C., eds. (1971)։ Studies in Inductive Logic and Probability 1։ The University of California Press
- Jeffrey Richard C., ed. (1979)։ Studies in Inductive Logic and Probability 2։ The University of California Press
- Angluin Dana (1980)։ «Inductive Inference of Formal Languages from Positive Data»։ Information and Control 45: 117–135։ doi:10.1016/s0019-9958(80)90285-5
- Angluin Dana, Smith Carl H. (Sep 1983)։ «Inductive Inference: Theory and Methods»։ Computing Surveys 15 (3): 237–269։ doi:10.1145/356914.356918
- Gabbay Dov M., Hartmann Stephan, Woods John, eds. (2009)։ Inductive Logic։ Handbook of the History of Logic 10։ Elsevier
- Goodman Nelson (1973)։ Fact, Fiction, and Forecast։ Bobbs-Merrill Co. Inc.
- O'Rourke P., Josephson J., eds. (1997)։ Automated abduction: Inference to the best explanation։ AAAI Press
- Psillos Stathis (2009)։ Gabbay Dov M., Hartmann Stephan, Woods John, eds.։ An Explorer upon Untrodden Ground: Peirce on Abduction։ Handbook of the History of Logic 10։ Elsevier։ էջեր 117–152
- Ray Oliver (Dec 2005)։ Hybrid Abductive Inductive Learning (Ph.D.)։ University of London, Imperial College։ Կաղապար:Citeseerx
- Johnson-Laird Philip Nicholas, Byrne Ruth M. J. (1992)։ Deduction։ Erlbaum
- Byrne Ruth M. J., Johnson-Laird P. N. (2009)։ «"If" and the Problems of Conditional Reasoning»։ Trends in Cognitive Science 13 (7): 282–287։ doi:10.1016/j.tics.2009.04.003։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին։ Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2
- Knauff Markus, Fangmeier Thomas, Ruff Christian C., Johnson-Laird P. N. (2003)։ «Reasoning, Models, and Images: Behavioral Measures and Cortical Activity»։ Journal of Cognitive Neuroscience 15 (4): 559–573։ doi:10.1162/089892903321662949։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-10-02
- Johnson-Laird Philip N. (1995)։ Gazzaniga M. S., ed.։ Mental Models, Deductive Reasoning, and the Brain։ MIT Press։ էջեր 999–1008
- Khemlani Sangeet, Johnson-Laird P. N. (2008)։ «Illusory Inferences about Embedded Disjunctions»։ Proceedings of the 30th Annual Conference of the Cognitive Science Society. Washington/DC։ էջեր 2128–2133
- McCloy Rachel, Byrne Ruth M. J., Johnson-Laird Philip N. (2009)։ «Understanding Cumulative Risk»։ The Quarterly Journal of Experimental Psychology: 18։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-10-02
- Johnson-Laird Philip N. (1994)։ «Mental Models and Probabilistic Thinking»։ Cognition 50: 189–209։ doi:10.1016/0010-0277(94)90028-0,
- Burns B. D. (1996)։ «Meta-Analogical Transfer: Transfer Between Episodes of Analogical Reasoning»։ Journal of Experimental Psychology: Learning, Memory, and Cognition 22 (4): 1032–1048։ doi:10.1037/0278-7393.22.4.1032
- Jahn Georg, Knauff Markus, Johnson-Laird P. N. (2007)։ «Preferred mental models in reasoning about spatial relations»։ Memory & Cognition 35 (8): 2075–2087։ doi:10.3758/bf03192939
- Knauff Markus, Johnson-Laird P. N. (2002)։ «Visual imagery can impede reasoning»։ Memory & Cognition 30 (3): 363–371։ doi:10.3758/bf03194937
- Waltz James A., Knowlton Barbara J., Holyoak Keith J., Boone Kyle B., Mishkin Fred S., de Menezes Santos Marcia, Thomas Carmen R., Miller Bruce L. (Mar 1999)։ «A System for Relational Reasoning in Human Prefrontal Cortex»։ Psychological Science 10 (2): 119–125։ doi:10.1111/1467-9280.00118
- Bucciarelli Monica, Khemlani Sangeet, Johnson-Laird P. N. (Feb 2008)։ «The Psychology of Moral Reasoning»։ Judgment and Decision Making 3 (2): 121–139