Մսոսկրային ալյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մսոսկրային ալյուր

Մսոսկրային ալյուր, կենդանական ծագման սպիտակուցահանքային կեր։ Պատրաստվում է մսի կոմբինատներում և թափոնների վերամշակման գործարաններում՝ սննդի համար ոչ պիտանի և սատկած կենդանիների, ինչպես նաև գազանորս նավատորմիղներում՝ ծովային գազանների մսեղիքից, սպանդանոցների, բեկոնի և պահածոների ձեռնարկությունների թափոններից Հումքը մշակվում է գոլորշով ճնշման տակ կամ եփվում բաց կաթսաներում, հետո չորացվում ու մանրվում։ Մսոսկրային ալյուրը մոխրագորշագույն է, բնորոշ հոտով։ Բաղադրությունը և սննդարարությունը տատանվում է ըստ հումքի տեսակի։ Առաջին տեսակի ալյուրի խոնավությունը՝ 9, ճարպերը՝ 11, մոխիրը 28%֊ից ավելի չէ, պրոտեինը՝ 50%֊ից ոչ պակաս։ Այդպիսի 1 կգ ալյուրը պարունակում է մոտ 0,8 կերի միավոր և մոտ 320 գ մարսելի պրոտեին։ Մսոսկրային ալյուրը հիմնականում ավելացնում են խոզերի, թռչունների և գյուղատնտեսական այլ կենդանիների մատղաշների կերաբաժնին։ Համակցված կերերի բաղադրամաս է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 61