Մուֆելային վառարան, արդյունաբերական տաքացման բոցային կամ էլեկտրական վառարան, որտեղ տաքացվող շինվածքը գտնվում է (հրահեստ նյութից կամ կրակակայուն պողպատից) փակ նրբապատ խցի՝ մուֆելի (գերմ․ muffel) ներսում։ Մուֆելային վառարանում շինվածքը պաշտպանվում է բոցի ուղղակի ներգործությունից, Քիչ է օքսիդանում և մրով ու մոխրով չի կեղտոտվում։ Մուֆելային վառարանները կիրառում են մասնավորապես մետաղների քիմիական ջերմային մշակման դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 102)։