Մուրալյա դե Բուրգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրալյա դե Բուրգոս
Muralla de Burgos
Նկարագրություն
Տեսակքաղաքի պատ
Վարչական միավորԲուրգոս
Երկիր Իսպանիա
Համալիրի մասWay of Saint James in the province of Burgos?
Քարտեզ
Քարտեզ
 Walls of Burgos Վիքիպահեստում

Մուրալյա դե Բուրգոս (իսպ.՝ Muralla de Burgos), ռազմական ամրոց է, որը շրջապատում է Իսպանիայի Բուրգոս քաղաքը[1]։ Այն իրենից ներկայացնում է միջնադարյան կառույց։ 18-րդ դարից անտարբերության մատնված ամրոցը սկսում է քայքայվել։ Ներկայումս պահպանվել է ամրոցի մի քանի հատվածը՝ մի քանի դարպասներ, աշտարակներ ու որոշ կտավներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգոս քաղաքի զարգացման հետ մեկտեղ ակտիվացել է ամրոցի շինարարությունը։ Առաջին պատնեշը կառուցվել է 10-րդ և 13-րդ դարերի ընթացքում։ 13-14-րդ դարերում կառուցվել է հիմնական կառույցը, իսկ հետագա դարերում իրականացվել է ամրացման և այլ շինարարական աշխատանքներ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատնեշը[խմբագրել | խմբագրել կոդը]

884 թվականին հիմնադրվում է Բուրգոս քաղաքը։ Բնակիչներին պաշտպանելու համար 10-րդ դարում սկսվում է առաջին պատնեշի շինարարությունը։ Այն սկսվում էր Միգել (իսպ.՝ san Miguel) ժայռից և ավարտվում էր քաղաքի բարձրադիր վայրում։ 11-րդ դարում սկսում է ծաղկել Բուրգոս քաղաքը, որը հանգեցնում է շրջակա վայրերում ապրող մարդկանց գաղթը դեպի քաղաք։ Քաղաքի բնակչությունը կտրուկ ավելանում է, որը հանգեցնում է քաղաքի մեծացմանը։ Քանի որ բնակչության մեծ մասն արդեն կենտրոնանում է հովտում, որը հանգեցնում է պատնեշի մոտ բնակվողների կողմից տների լքմանը և հովտում տների կառուցմանը։ 11-12 դարերին սկսում է պատնեշի երկարացումը, որը սկսում էր Սան Մարտին (իսպ.՝ San Martín) դարպասից մինչև Սանտա Մարիա (իսպ.՝ Santa María) դարպասը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]