Մուրադ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադ Մարգարյան
Ծնվել է1937 մայիսի 8
Վախճանվել էփետրվարի 21, 2012(2012-02-21) (տարիքը 74)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Մուրադ Երվանդի Մարգարյան (1937, մայիսի 8, գյուղ Սուֆի-Կիշլակ, Ուզբեկստանի Անդիջանի մարզ - 2012, փետրվարի 21, Երևան), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1985 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունվել է Սամարղանդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժին։ 3-րդ կուրսից տեղափոխվել է Երևան, ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1979 թվականից տպագրվել է։ Վիպակներում ու վեպերում գրողը նկարագրել է մանկության ու պատանեկության դրվագները Սամարղանդ քաղաքում։ Ստեղծագործել է ռուսերեն։ Գրողի երկերի հերոսները տառապած հայեր են, մտածող պատանիներ[1]։

Տպագրված և անտիպ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երինջ»[2]
  • «Չգրված օրենքներ»
  • «Սերտաճում»
  • «Օտար գեներ»
  • «Վահա՛գն, զիջի՛ր տեղդ»

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան գրական մրցանակ, 1991 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մուրադ Մարգարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան, Մուրադ Մարգարյան