Մուսիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մուսիերի, բրոնզեդարյան-երկաթեդարյան դամբարանադաշտ Հայկական ԽՍՀ-ում, Ալավերդի քաղաքից 3 կմ հյուսիս (Մոիսի դաշտ կոչված վայրում)։ Զբաղեցնում է գրեթե 6 հա տարածք։ Մուսիերիի դիմաց, բլրի վրա կան միջնադարյան ամրոցի մնացորդներ, ստորոտին՝ հին բնակավայրի հետքեր։ Մուսիերիում 1888 թվականին պեղումներ է կատարել Ժակ դը Մորգանը։ Բացված 582 քարարկղային և մանր գլաքարերով շարված սալածածկ դամբարաններից հայտնաբերվել են հիմնականում բրոնզե, նաև՝ կապարե, արծաթե պերճանքի առարկաներ, երկաթե զենքեր, գյուղատնտեսական գործիքներ (բրոնզե եղան-եռաժանի) ու դրանց առանձին մասեր (կամի քարե հատիչներ), կենդանակերպ կոթերով ու նկարներով կավամաններ և այլն։ Ամենաուշ շրջանի նյութերը սկյութական տիպի կեռիկավոր նետասլաքներն են (մ․թ․ա․ VII-VI դարեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 89 CC-BY-SA-icon-80x15.png