Մուշեղ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1953 (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան,
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրահանգիչ

Մուշեղ Ղազարի Ավետիսյան (հոկտեմբերի 8, 1953(1953-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ավարտել է Կրիվոյ Ռոգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1975) և օդաչուական վերապատրաստման դասընթացները (1992)։ 1975–83-ին աշխատել է Երևանի երկրորդ ավիաջոկատում, 1983–92-ին՝ ավիաակումբում՝ որպես օդաչու-հրահանգիչ, 1992-ից՝ «Էրեբունի» օդանավակայանում։ 1992-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 144 ժամ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 668։