Մուկն ու ոստրեն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուկն ու ոստրեն
տեսակՊատկերազարդում
նկարիչՏիգրան Փոլատ
բարձրություն7,5 և 28
լայնություն11 և 19,8
նյութնկար, օֆորտ
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմասիրային հեքիաթ հիշեցնող կենցաղային պատկեր
Ծանոթագրություններ

Մուկն ու ոստրեն, Լաֆոնտենի համանուն առակի նկարազարդումը Տիգրան Փոլատի կողմից։ Առակը ներկայացված է այլաբանորեն։ Հերոսները պատկերված են մարդկային կերպարանքներով։ Հարազատ մնալով առակի հիմքում դրված հեղինակի գաղափարին` արվել է այլափոխություն, և ոստրեն պատկերվել է դասական արվեստում ընդունված Վեներաների նմանությամբ։ Մուկը այլափոխվել է գեղեցիկ, բարեկազմ երիտասարդի, որին հիացրել է Վեներայի գեղեցկությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը ստեղծել է սիրային հեքիաթներ հիշեցնող կենցաղային պատկեր, որն ամեն ինչով իրական է, առակի ոգուն համապատասխան։

Ստեղծված է նաև սիրային արկածը գունազարդող միջավայր, գեղուհին շրջապատվել է ծաղկաբույսերով, իր սիրելի կապիկի և սիրամարգի հետ է։ Փոլատը ներկայացրել է միայն առակի սկիզբը, իսկ արկածի տխուր հետևանքը թողել է գուշակելու ընթերցողին, որի խրատական վերջաբանում ասված է.

Անփորձ մարդիկ փոքրիկ բանից կապշեն սաստիկ։ Նա որ կը կարծե, թե ձեռքի մեջ որս մ'է բռնել։ Տեսնես` որ ինքն է որս եղել

[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987