Jump to content

Մութ հոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մութ հոսք: Գունավոր կետերը իրենցից ներկայացնում են չորս հեռավորությունների միջակայքերից մեկի ներսում գոյություն ունեցող կլաստերներ (գալակտիկաների կուտակումներ): Ավելի կարմիր գույները ցույց են տալիս ավելի մեծ հեռավորություններ: Գունավոր էլիպսները ցույց են տալիս համապատասխան գունավոր կլաստերների զանգվածային շարժման ուղղությունը: Նաև ներկայացված են գալակտիկնաերի կուտակումների տիպիկ պատկերներ հեռավորությունների յուրաքանչյուր հատվածի վրա:

Մութ հոսք, 2008 թվականին մնացորդային ճառագայթման ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված գալակտիկաների կուտակումների հնարավոր համակարգված շարժման անվանում։

Դիտարկված երևույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն տիեզերագիտական ստանդարտ մոդելի՝ գալակտիկաների խմբերի շարժումը պետք է լինի անկանոն և քաոսային։ Սակայն վերլուծելով WMAP տիեզերական սարքավորման երեք տարվա տվյալները և օգտագործելով Սյունյաեվ-Զելդովիչի կինեմատիկ էֆեկտը՝ «The Astrophysical Journal» թերթում հրապարակված ուսումնասիրության հեղինակները՝ Ալեքսանդր Կաշլինսկին, ֆերնանդո Ատրիո-Բարանդելան, Դենիել Կոցեվսկին և Հերալդ Էբելինգը, գտել են գալակտիկաների կուտակումների ընդհանուր շարժմանը վերաբերող ապացույցներ։ Նշված աստղաֆիզիկոսների կարծիքով մութ հոսքի առաջացման հնարավոր պատճառը այն զանգվածի ազդեցությունն է, որը ներկայումս գտնվում է տիեզերքի տեսանելի մասից դուրս։ Դրանից բացի դրան կա նաև մեկ այլ ավելի էկզոտիկ բացատրություն. հոսքը կարող է պայմանավորված լինել զուգահեռ տիեզերքի առկայությամբ, որի հետ Մեծ պայթյունի պահին մեր տիեզերքը կապված է եղել (քվանտային մեխանիկա)[1]։

Երևույթի ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մութ հոսք» տերմինը աստիճանաբար դառնում է կիրառություն ստացած գիտական տերմին, սակայն նրա գոյությունը դեռևս հավաստիորեն չի հաստատվել անկախ հետազոտություններով[2]։ Այսպիսով, ROSAT-ի կատարած 715 գալակտիկաների գոյացությունների արագության չափումները, որի ընթացքում օգտագործվել են WMAP տիեզերական սարքավորման յոթամյա ուսումնասիրությունների տվյալները, և բարելավված ֆիլտրը, որը թույլ է տալիս ավելի ճշգրտորեն տարբերել Սյունյաեվ-Զելդովիչի էֆեկտը պատահական ակղմուկներից՝ հիմնված սպեկտորային հատկանիշների վրա, չեն հայտնաբերել գալակտիկաների համակարգված որևէ շարժում[3]։

Նմանատիպ հոսքի առկայությունը կարող է ազդել Տիեզերքի դիտարկելի ֆիզիկայի վրա։ Ելնելով պեկուլյար արագությունների դաշտի հսկայական անկարգությունների առկայության ենթադրությունից՝ մշակվել է տիեզերագիտական մի տեսություն, որը իրենից չի ենթադրում մութ էներգիայի առկայությունը՝ տիեզերքի արագացված ընդլայնումը բացատրելու համար[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]