Մուհամմադ Ամին-խոջա Մուքիմի
Արտաքին տեսք
(Վերահղված է Մուգամմադ Ամին-խոջա Մուքիմիից)
Մուհամմադ Ամին-խոջա Մուքիմի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1850 |
Ծննդավայր | Կոկանդ, Կոկանդի խանություն |
Վախճանվել է | մայիսի 25, 1903 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Կոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Կոկանդի խանություն |
Մուհամմադ Ամին-խոջա Մուքիմի (ուզբ.՝ Muhammad Aminxoʻja Muqimiyմայիսի 1, 1850, Կոկանդ, Կոկանդի խանություն - մայիսի 25, 1903, Կոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն), ուզբեկ բանաստեղծ։
Մուգամմադ Ամին-խոջա Մուքիմին հայտնի է իր երգիծական բանաստեղծություններով, որոնցում քննադատել է աստիճանավորներին («Հողաչափներ», «Վայ մեր երկրին»), առևտրականներին ու ձեռնարկատերերին («Մուրհակ», «Խրախճանք»), հոգևորականության ներկայացուցիչներին («Սուրբը», «Մեղքի որդին»), ստեղծել երգիծական տիպերի մի ամբողջ շարք։
Ուզբեկական գրականության մեջ սկզբնավորել է ուղեգրության ժանրը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 102)։ |