Մոցարտի սարյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեք տարի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը սարյակ է պահել։ Սարյակի մասին առաջին անգամ հիշատակվում է Մոցարտի ծախսերի գրքում, որտեղ կոմպոզիտորը նշում է, որ գնել է այն 1784 թվականի մայիսի 27-ին։

Սարյակիկ։ 34 կրեյցեր:
Սովորական սարյակ, Sturnus vulgaris
Դա հիանալի՜ էր[1]։

Գրքում գրի առնված երաժշտությունը մոտ է նրա՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված №17 սոլ մաժոր կոնցերտի երրորդ մասի նախաբանի թեմային։ Կոնցերտը Մոցարտն ավարտել է մի քանի շաբաթ առաջ՝ ապրիլի 12-ին։ Մոցարտը, ըստ երևույթին, սովորեցրել է թռչունին երգել այդ երաժշտությունը կենդանիների խանութում, կամ այնտեղ, որտեղ ավելի ուշ գնել է նրան[2]։ Դատելով Մոցարտի գրառումից՝ սարյակը սխալ էր դնում ֆերմատան առաջին ամբողջական տակտում և սոլի փոխարեն՝ երգում էր սոլ դիեզ հաջորդ տակտում։ Մոցարտը, ըստ երևույթին, չէր կատակում, երբ կատարում էր գրառումը, որովհետև սարյակները, ինչպես հայտնի է, մեծ հնարավորություններ ունեն վոկալային նմանակման հարցում։

Թռչունը՝ որպես տնային կենդանի, ապրել է նրա տանը երեք տարվա ընթացքում և մահացել 1787 թվականի հունիսի 4-ին։ Մոցարտը նրան թաղել է իր տան հետնաբակում և գրել հիշատակի բանաստեղծություն։ Օտտո Դոյչն անվանում է այդ բանաստեղծությունը «լուրջ-կոմիկական»։ Այնուամենայնիվ, սարյակները սերտորեն շփվում են իրենց տերերի հետ՝ հաճախ մտերմանալով նրանց։ Այսպիսով՝ Մոցարտի՝ թախծի արտահայտումը կարող էր լիովին անկեղծ լինել։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոցարտի ձայնագրության օրիգինալ տարբերակը գերմաներենում "Vogel Stahrl 34 Kr. ... Das war schön!" է։ "Schön" առավել հաճախ թարգմանվում է որպես «գեղեցիկ»։ Մեկ այլ թարգմանիչ Արխիվացված 2007-09-17 Wayback Machine այն գրում է որպես «Դա հիանալի էր»
  2. Պրեմիերայի օրը հայտնի չէ։ Մոցարտի ուսուցչուհին՝ Բարբարան Փլոյերը, համերգ է ունեցել հունիսի 13-ին, սակայն հնարավոր է, որ դա չէ եղել պրեմիերայի օրը։ Քիչ հավանական է, որ Մոցարտը սպասել է երկու ամիս համերգ ունենալու համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Deutsch, Otto Erich (1965) Mozart: A Documentary Biography. Stanford, CA: Stanford University Press.
  • Lorenz, Michael (2006) "New And Old Documents Concerning Mozart's Pupils Barbara Ployer And Josepha Auernhammer", Eighteenth-Century Music 3/2, (Cambridge University Press).
  • West, Meredith J. and Andrew King (1990) "Mozart's Starling". American Scientist, March-April issue. Discussion in depth from an ornithological point of view, as well as the text of Mozart's obituary poem. Posted on the Internet: [1] Արխիվացված 2014-06-30 Wayback Machine.