Ֆերմատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերմատա նոտայի վրա

Ֆերմատա, (իտալ.՝ fermata - բառացի՝ կանգառ), երաժշտական նոտագրության նշան, որը ոչ որոշակի ժամանակով

(սովորաբար 1.5 -2 անգամ) ավելացնում է հնչման տևողությունը։

Դրվում է նոտայի, ակորդի, դադար վրա, շատ հաճախ ստեղծագործության կամ դրա մասի վերջում։ Ֆերմատայով նշված հնչյունի կամ պաուզայի տևականությունը որոշվում է կատարողի գեղարվեստական հայեցողությամբ։ Տակտի գծի վրա դրված ֆերմատան նշանակում է անորոշ տևողության դադար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png