Մորմ (հոդվածոտանի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորմ (հոդվածոտանի)
Մորմ (հոդվածոտանի)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Սարդակերպեր
Կարգ Մորմեր
Լատիներեն անվանում
Solifugae


Մորմեր (լատ.՝ Scorpionida), սարդակերպերի դասի անողնաշարավոր կենդանիների կարգ։

Մարմնի երկարությունը 1-18 սմ է, բաժանված է գլխակրծքի և հատվածավոր փորիկի, որը կազմված է առջևի լայն և ետին երկար, հաճախ «պոչ» կոչվող մասերից։ Ոտքերը 4 զույգ են, խելիցերները՝ ունելիանման։ Շնչառության օրգանները թոքային պարկերն են, որոնք բացվում են փորիկի 3-6-րդ հատվածներում։ Գիշերային կենդանիներ են, ցերեկը թաքնվում են քարերի տակ, ճեղքերում։ Սնվում են միջատներով, սարդերով, բազմոտանիներով։ Տարածված են արևադարձերում, մերձարևադարձերում, անապատներում, ինչպես նաև արևադարձային խոնավ անտառներում։ Մորմի խայթոցի շրջակայքը բավական ուռչում է շատ ցավոտ է։ Լայն տարածում ունի Հայաստանի ցածրադիր գոտիներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի մարզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 322 CC BY-SA icon 80x15.png