Մորթոնի մատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոտնաթաթի սովորական կառուցվածք (աջից) և Մորթոնի մատով (ձախից)

Մորթոնի մատ, ոտնաթաթի կառուցվածքային առանձնահատկություն, որի դեպքում երկրորդ մատն առաջինից երկար է (ոտնաթաթի երկրորդ նախագարշապարային ոսկորի համեմատությամբ առաջինի կրճատ տարբերակ)։ Հին հույներն այն համարում էին ինքնասիրահարվածության, իսկ Հին եգիպտացիները՝ տղամարդկայնության նշան։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթոնի մատով ոտնաթաթ

Մարդկանց մեծամասնության դեպքում ոտքերի ոսոկորների կառուցվածքն այնպիսին է, որ դրանք տեղակայված են բթի նկատմամբ նվազման կարգով։ Սակայն կան մարդիկ, որոնց երկրորդ մատն առաջինից (բթից) երկար է։ «Մորթոնի մատն» իր անվանումը ստացել է՝ ի պատիվ ամերիկացի վիրաբույժ-օրթոպեդ Դադլի Ջո Մորթոնի (1884-1960), որն առաջինն է նկարագրել այդ երևույթը[1]։

Մասնագիտացված գրականությունում այդ երևույթը սովորաբար բնութագրվում է որպես խանգարում, սակայն դա բավականին տարածված կառուցվածք է, որն ունի մարդկանց մոտ 10%-ը և հաճախ ոչ մի անհարմարություն չի պատճառում[2]։ Այնուամենայնիվ, ոտնաթաթի այդպիսի կառուցվածքը կարող է կոշտուկների առաջացման և երկրորդ մատի հենամասի անհարմարավետության պատճառ դառնալ՝ քայլելու ընթացքում մարմնի ծանրության բաշխման հետ կապված։ Բացի այդ, այն կոշիկները, որոնց ձևը ոտնաթաթի այդպիսի առանձնահատկություն չի նախատեսում, կարող են առաջացնել եղունգի խեղաթյուրում[3]։

Այս հասկացությունը երբեմն շփոթում են Մորթոնի նյարդուռուցքի հետ։ Այդ եզրույթը ներմուծել է մեկ այլ բժիշկ՝ Թոմաս Ջորջ Մորթոնը (1835-1903)[4][5], և վերաբերում է ոտնաթաթի երրորդ և չորրորդ մատների միջև առաջացած նյարդուռուցքով պայմանավորված ցավագին սինդրոմին։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության արձանի ոտնաթաթը

Հին հույները և հռոմեացիները ճիշտ էին համարում հենց այս տեսակի ոտքերը, ինչն արտացոլում էին իրենց քանդակներում։ Այդ պատճառով Մորթոնի մատով ոտնաթաթը նաև անվանում են հունական ոտնաթաթ՝ ի հակադրություն եգիպտականի, որի յուրաքանչյուր մատը նախորդից կարճ է[6]:

Բոտիչելլիի (1445-1510) և Միքելանջելոյի (1475-1564) շատ կերպարների ոտնաթաթի երկրորդ մատն առաջինից երկար է։ Ամերիկյան Ազատության արձանի (1886) երևացող ոտնաթաթը ևս ունի Մորթոնի մատ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morton's syndrome (Dudley Joy Morton) at Who Named It?
  2. 2,0 2,1 Только у 10 % людей второй палец на ноге…
  3. Decherchi Patrick (2005)։ «Dudley Joy Morton's foot syndrome»։ Presse Médicale 34 (22 Pt 1): 1737–40։ PMID 16374398։ doi:10.1016/S0755-4982(05)84262-9 
  4. Thomas George Morton (անգլ.)
  5. http://www.whonamedit.com/doctor.cfm/2324.html Thomas George Morton
  6. Kuhn H, Gerdes-Kuhn R, Küster H.-H. (November 2003)։ «Zur Historie der Civinini-Durlacher-Neuropathie, genannt Morton Metatarsalgie»։ Fuss & Sprunggelenk։ 1, No. 4 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]